Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Օտարամոլություն. Վահրամ Օհանջանյան

Օտարամոլություն. Վահրամ Օհանջանյան
11.12.2022 | 10:28

Օրինաչափության պես մի բան եմ նկատել. հայերի մի ահռելի զանգված կա, որ եվրոպամետ է, բայց երբեք Եվրոպայում չի եղել, կան ռուսամետներ, որ Ռուսաստանում երբեք չեն եղել, ամերիկամետներ նաև, որ Ամերիկայում չեն եղել, և այդպես շարունակ: Հաճելի է գուցե, որ այդ թվում կան նաև հայամետներ, որ Հայաստանում երբեք չեն եղել:


Մի խոսքով, ինչպես ռուսը կասեր, «Խորոշո տամ, գդե նաս նետ»:
Մի անգամ հիշեցի այս ասացվածքը մի ռուսի մոտ, սա էլ թե. «Ա գդե՞ վաս նետ, վը վեզդե: Պո էտոմու ի վեզդե պլոխո»:
Սա էլ հաստատ հայամետ չէր:

Դիտվել է՝ 19811

Մեկնաբանություններ