ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մի՛ խմեք կենացը Արցախի

   Մի՛ խմեք կենացը Արցախի
13.09.2023 | 23:06

Ձեր տխեղծ, զեխ քեֆերում

մի՛ խմեք կենացը Արցախի,

մի՛ խմեք կենացը մայր հողի՝

ձեր հոգու գավով եղկելի։

Ձեր անուժ, անլուրջ խոսքերում

մի՛ հիշեք կենացը զինվորի,

մի՛ շեշտեք անունը տղերքի՝

ձեր կեղծ ու պատիր երգերում։

Խմե՛ք ձեր գինին թունալի,

լափե՛ք ձեր կերը նողկալի,

անցե՛ք ձեր ուղին ցնծալի՝

անհենք, անհերկ, անհոգի։

Լեռնիկ Հակոբյան

Դիտվել է՝ 6231

Մեկնաբանություններ