Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Մինչև ձմեռը հասկացավ, որ ինքը ձմեռ է, կեսն անցավ

Մինչև ձմեռը հասկացավ, որ ինքը ձմեռ է, կեսն անցավ
24.01.2024 | 07:50

Էսօր միամիտ պատուհանը բացեցի, տեսնեմ՝ ձմեռն եկել է։ Դուրս գամ, դիմավորեմ։

Մինչև ձմեռը հասկացավ, որ ինքը ձմեռ է, կեսն անցավ։ Մինչև հասկանա, որ ոչ մեկին պետք չի դա ապացուցել, էն մյուս կեսն էլ կանցնի։ Հետո սկսելու է գարունից օրեր խլել, որ գոնե մի բան հասկանա իր կարճ կյանքից։ Գարունը բարի է, կզիջի։ Վաղ գարունը ձմեռվա ծերանոցն է՝ կխնամի, մինչև ձմռան վերջին շունչը, որի թույլ զովությունից բողբոջները հովանալու են։

Քիչ մնաց։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 8244

Մեկնաբանություններ