«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Աշունը փոշուց ալերգիա ունի, մինչև լավ չլվանա, չի տեղավորվի

Աշունը փոշուց ալերգիա ունի, մինչև լավ չլվանա, չի տեղավորվի
14.10.2024 | 13:46

Գիշերն աշունը եկավ։ Ամբողջ գիշեր փողոցները լվանում էր։ Հա՛, աշունը փոշուց ալերգիա ունի, մինչև լավ չլվանա, չի տեղավորվի։ Սկսվեց ջրաներկ նկարների շարքը, որ կձգվի մինչև ձմեռ։

Դրսում տրտմատամուկ եղանակ ա, ներսում թախիծը սարդոստայն ա կապել տրամադրության բոլոր անկյուններում՝ ոչ մի փոշեկուլով չես մաքրի։ Փրկություն չկա, անգամ քնելը չի օգնի՝ տխուր, խոնավ երազ ես տեսնելու։ Կարծես Տերյանի անավարտ բանաստեղծություն լինես։

Բայց հետո՞ ինչ, որ անձրև ա։ Տրտմությանը պետք ա դեմքով շրջվել, նա չի դիմանում քո հայացքին։ Հովանոցն առնում ու դուրս ես գալիս։

Երկար անձրևը սովորաբար մեղմ ա լինում՝ ոչ ոտքերդ են թրջվում, ոչ էլ քամին ա կողքից ջրում։ Փոշեհատիկների նման մանր կաթիլները հանգիստ իջնում են հովանոցի վրա ու անհետանում։ Ու նրա բերած թախիծն էլ ա մեղմ, ինչպես քաղցր կաթին խառնվող կակաոյի նուրբ դառնությունը, որ քիմքդ շոյում ա, բայց չի դառնացնում։

Իսկ դու քո հովանոցային պղպջակի մեջ պատսպարված հանգիստ քայլում ես ու վայելում աշնանային փողոցի խաղաղ խոնավությունը։

Արդեն սկսվում ա աշնան գույների ցուցահանդեսը։ Էլ ի՜նչ թախիծ...

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 10875

Մեկնաբանություններ