Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Իրական Հայաստանի» իրական նպատակները

«Իրական Հայաստանի» իրական նպատակները
14.05.2025 | 20:10

Նորաձև կրթության վրա խարսխվող «Իրական Հայաստանի» փուչ ու սին «գաղափարախոսության» հիմնական նպատակներից մեկը անուժ ու անպաշտպան ներկայանալն է, ասել կուզի՝ քեզանից հզորների ողորմածությանը հանձնվելը:

Վարչապետի աթոռը զբաղեցնող անձից վերջին տարիների ընթացքում երբևէ լսե՞լ եք հայկական բանակին, հայ սպային, զինվորին վերաբերող անդրադարձ, վերլուծություն, դրվատանքի խոսք կամ գնահատական: Տեսե՞լ եք արդյոք լուսանկար բանակի զինվորականության հետ որևէ զորամասում 2020 թ.-ից հետո:

Ոչ, քանզի նա փակել ու շրջանառությունից հանել է պետականության ողնաշարն ու պատվարը հանդիսացող բանակի թեման: Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չէ, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը:

Բանակի թեման ու բանակի կերպարները բացակայում են Հանրային հեռուստաընկերության եթերում:

Դրա փոխարեն խեղկատակություններ՝ ինչքան ուզեք:

Ովքեր դեռ չեն կռահել, ասեմ, որ օրեր առաջ Մոսկվայում հաղթանակի շքերթին առանց զինվորականության երկրի ղեկավարի ներկայությունը կարգավիճակով հավասարազոր էր ներկաների գլխաքանակը չպակասացնելու ցանկությանը: Այլ խոսքով ասած, եթե չկա քո զինվորականությունը, ապա դու այդտեղ չպետք է լինես:

Սա սոսկ արարողակարգ չի, սա պատիվ ու արժանապատվություն է, հասկացություններ, որոնք նույնպես բացակա կգրանցվեն «Իրական Հայաստանի» տեսլականում:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 2478

Մեկնաբանություններ