«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Մակրոնը շարունակում է «քավորություն» անել

Մակրոնը շարունակում է «քավորություն» անել
16.05.2025 | 20:01

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Տիրանայում հայտարարել է, թե Ֆրանսիան աջակցում է Ադրբեջանին և Հայաստանին՝ վերջնական խաղաղության հասնելու և խաղաղության պայմանագիր կնքելու ճանապարհին։ Մակրոնն աջակցեց, քավորություն արեց, որ 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս՝ դրա դիմաց Հայաստանի համար ոչինչ չստանալով։ Ֆրանսիական «Տոտալ» ընկերությունը Ադրբեջանում նավթ ու գազ արդյունահանող, վաճառող միջազգային կոնսորցիումի մաս է, Հեյդար Ալիևի հիմնադրամի մեծ փողերով Լուվրը վերանորոգվել է: Ֆրանսիան, ինչպես այլ երկրներ, չունի մշտական բարեկամներ, ունի մշտական շահեր։

Իսկ Հայաստանի շահերը պաշտպանող չկա, մոլորված, նվաստացած եթիմի կարգավիճակում ենք։

Կույրը կույրերին առաջնորդեց, միասին ընկան փոսը:

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 10592

Մեկնաբանություններ