«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Փարվանա

Փարվանա
28.08.2025 | 12:19

Բարձրագահ Աբուլն ու Մթին սարեր

Մեջք մեջքի տված կանգնել վեհափառ,

Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝

Բռնած պահում են մի ուրիշ աշխարհ:

Ասում են՝ էնտեղ արծվի նման,

Ծիծղուն, կապուտակ երկնքի ծոցում,

Նստում էր էն սեգ սարերի արքան

Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում...

Հետևումս հենց Թումանյանից մեզ հայտնի Փարվանա լիճն է՝ Վրաստանի ամենամեծ լիճը։ Բայց վրացիների համար այն ավելի կարևոր նշանակություն ունի։ Վրաստանում քրիստոնեությունը տարածած սուրբ Նունե կույսը (Նինո), Հռիփսիմյանց կույսերի խմբից էր և առաջինը, որ, Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից փախչելով, Ջավախքից, մուտք գործեց Վրաստան։ Երկու օր անցկացրեց Փարվանա լճի ափին, հայ ձկնորսներից ու հովիվներից ուտելիք ու քնելու տեղ ստացավ, ապա մեկնեց վրացիների համար սուրբ Մցխեթ մայրաքաղաք, որտեղ և քարոզեց քրիստոնեություն:

Մովսես Խորենացին գրում է. «Մի կին, Նունե անունով, սուրբ Հռիփսիմյանների ցրված ընկերներից, փախչում հասնում է Վրաց աշխարհը»:

Սուրբ Մանե և Սուրբ Նունե կույսերի հիշատակը Հայ եկեղեցին տոնում է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին հաջորդող երեքշաբթի օրը:

Արամ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 17926

Մեկնաբանություններ