Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ժամանակը՝ դավաճան և բժիշկ

Ժամանակը՝ դավաճան և բժիշկ
29.09.2025 | 13:06

Ժամանակը մեր կողքին քայլող անտեսանելի ուղեկիցն է։ Սկզբում թվում է՝ նա մեր բարեկամն է․ նվիրում է երիտասարդություն, ուժ, երազանքների թարմություն։ Բայց մի օր նկատում ես՝ նա դավաճանեց քեզ․ հայելու մեջ այլ աչքեր են նայում, ձեռքերդ այլևս չեն հասցնում նույն արագությամբ, իսկ կողքիդ մարդիկ դարձել են միայն հիշողություն։

Եվ այնուամենայնիվ, նույն ժամանակն է, որ դառնում է բժիշկ։ Այն, ինչ մի օր կարծես անհնար էր հաղթահարել, մարում է ժամանակի շնչի տակ։ Վիշտը դառնում է հիշողություն, վերքը՝ սպի, իսկ ցավի տեղում մնում է միայն խաղաղություն։ Ժամանակը չի վերադարձնում, բայց սովորեցնում է ապրել առանց վերադարձի։

Այսպես էլ ապրում ենք՝ միևնույն ժամանակ սիրելով ու չվստահելով նրան։ Ժամանակը և՛ դավաճան է, և՛ բժիշկ, իսկ մենք նրա հիվանդն ու նրա զոհը՝ միաժամանակ։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 4658

Մեկնաբանություններ