Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Գիտակցելով՝ նրանք կրելու են այդ խարանը, որը հավերժ մնալու է իրենց սերունդների վրա

Գիտակցելով՝ նրանք կրելու են այդ խարանը, որը հավերժ մնալու է իրենց սերունդների վրա
01.11.2025 | 18:26

Օրերս հայտնի դարձավ, որ Հովհաննավանքում նախատեսվող քաղաքական ծեսն ունենալու է նաև երկրորդ «սերիա», և Նիկոլը այս կիրակի նույնպես մասնակցելու է այդ արարողությանը։ Ավելին՝ արդեն քանի օր է, ողջ թիմը կրկին այս թեմայի շուրջ «կպած» աշխատում է՝ գոնե այս անգամ շեֆին մի քիչ գոհացնելու նպատակով։ Նախորդ փորձը, ինչպես բոլորս տեսանք, ամբողջովին «պռավալ» էր, և առաջինը դա հասկանում է հենց Նիկոլը։ Նա, լինելով մտասևեռված տիպաժ, ամեն գնով փորձելու է հասնել իր նպատակակետին՝ քանդել Հայ Առաքելական եկեղեցին, պառակտել ու կեղեքել հոգևորականությանը։ Այլ կերպ ասած՝ անել այն, ինչը անում է ցանկացած աղանդապետ։

Այս կիրակի Նիկոլը հատուկ է գնում Հովհաննավանք՝ առաջին հերթին «փուռը տալու» իր թիմի այն անդամներին, ովքեր նախորդ ծեսի ժամանակ «թռել» էին թեմայից՝ ամենատարբեր պատճառներով («գործուղման էի», «ծնունդս էր», «քնած էի մնացել», «տատս էր մահացել» և այլն)։ Այս կերպ նա ամբողջ թիմին բացեիբաց ցույց է տալիս, որ բոլորդ էլ պետք է մտնեք թեմայի տակ, և մեղքի բեռը կրելու ենք բոլորս։ Սա հերթական ապացույցն է, որ նա ոչ ոքի չի խնայում իր քաղաքական ամբիցիաներին տուրք տալու նպատակով։

Նիկոլի համար էական չէ՝ քաղաքակա՞ն գործընթաց է, հոգևո՞ր, թե կենցաղային․ նա ունի մեկ մոտեցում՝ «ամեն ինչ՝ հանուն ինձ»։ Ես կասկած չունեմ, որ թիմում կան շատ մարդիկ, ովքեր չեն կիսում այս մոտեցումը՝ անգամ մեղքի ու նզովքի տակ ընկնելու դեպքում, քանի որ հստակ հասկանում են, որ Հովհաննավանքում կատարվողը հակաքրիստոնեական և հակաաստվածային է։ Իրավիճակի մառազմն այն է, որ գիտակցելով՝ նրանք ամեն դեպքում կրելու են այդ խարանը, որը հավերժ մնալու է իրենց սերունդների վրա։

Հ․Գ․ Գոնե պավլիկյանների դեպքում այն մնաց հավերժ։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 4365

Մեկնաբանություններ