Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Էսպես ասեմ

Էսպես ասեմ
08.05.2026 | 12:10

Փաշինյանն ինչքան մեծ էնտուզիազմով է փորձում վարկաբեկել Սամվել Կարապետյանին, մարդիկ այնքան ավելի շատ են համակրելու։

Բանաձևը պարզ է` ում դեմ ամենահամառն են պայքարում, նրանից ամենաշատն են վախենում, իսկ ժողովուրդը (դե գիտեք, Փաշինյանը «ժողովուրդ» ասելով նկատի ունի միայն իրեն ընտրողներին) այնքան շատ է ուզում տեսնել ուժեղին, հաղթողին։ Ի դեպ` որ պահին մարդիկ կզգան, որ իշխանությունը երերում է, այն պահին անգամ փաշինյանականները ուղղակի կթեքվեն նրան մեջքով:

Հիմա ոչ ոք չի ուզում հիշել, բայց Սերժ Սարգսյանին մինչև 2018 թվականի հունվար-փետրվար ամիսները, պակաս չէին պաշտպանում նույն այն մարդիկ, ովքեր ամիսներ անց դառնալու էին մոլի նիկոլական:

Առջևում ամեն դեպքում հետաքրքիր է լինելու, իսկ ես սցենար եմ նկարագրում, որը տարբեր գործոնների ազդեցությամբ կարող է իրականանալ կամ ոչ։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3243

Մեկնաբանություններ