ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Հետընտրական այս վակխանալիան ունի մեկ պարզ բացատրություն՝ իշխանությունը զրկված է լեգիտիմությունից

Հետընտրական այս վակխանալիան ունի մեկ պարզ բացատրություն՝ իշխանությունը զրկված է լեգիտիմությունից
08.07.2026 | 14:01


Օրվա ընթացքում դատարանի բակում ամենահաճախ հնչող հարցը սա էր՝ ու՞ր են այն մարդիկ, ում կարիերային աճը, ուսման կարիքները, բուժումն ու ամենօրյա բարեկեցությունը ապահովել է Գագիկ Ծառուկյանը։

Ես չունեմ այդ հարցի պատասխանը։ Երախտամոռությունը իմ համար ամենաքստմնելի արատների շարքում է, բայց ես կարծում եմ մարդկանցից պետք չէ հաշիվ պահանջել երախտամոռության համար, բարեգործությունը պարտադիր չէ, որ լինի փոխադարձ։ Մարդկանցից պետք է հաշիվ պահանջել հարմարվողականության համար։ Մարդը կենդանի արարածների մեծամասնությունից տարբերվում է արդարության սրված զգացումով ու եթե նա լռեցնում է իր մեջ արդարության բնական պահանջը, նա կարող է արագ վերածվել կենդանու։

Գագիկ Ծառուկյանի քվեների, ապա բիզնեսների գողությունը կարող է չնչին բան թվալ Արցախի կորստի, երիտասարդ սերնդի կործանման, Հայաստանի շահը սակարկման դնելու դիմաց, հանցագործություններ, որոնց մեջ այս իշխանությունը մեղադրվում է հասարակության մի զգալի մասի կողմից: Բայց հետընտրական այս վակխանալիան ունի մեկ պարզ բացատրություն՝ իշխանությունը զրկված է լեգիտիմությունից։

Լեգիտիմության կորուստը վաղ թե ուշ հանգեցնում է անխուսափելի երկնտրանքի․ բացարձակ բռնապետություն կամ հրաժարական։ Ու ես հույս ունեմ՝ երբ այս իշխանությունը ինքն իրեն կանգնեցնի այդ ընտրության առաջ, մեր ժողովուրդը, ինքնապաշտպանության բնազդով պայմանավորված, կլինի փողոցում և չի թողնի, որ իրականության հետ կապը կտրած իշխանությունը ինքնագլուխ կայացնի ճակատագրական որոշումը՝ բռնապետույթյան հաստատու՞մ, թե՞ հրաժարական։

.

Ազատությո՛ւն Գագիկ Ծառուկյան/Gagik Tsarukyan-ին

Հովհաննես Գալստյան

Դիտվել է՝ 122

Մեկնաբանություններ