ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Երկնքի գույները

Երկնքի գույները
11.11.2026 | 00:00


Նոյեմբերի 11

Երբ հետ նայեք, կտեսնեք, որ ձեր յուրաքանչյուր քայլը խնամքով ծրագրված էր:
Ամեն ինչ Իմ հայեցողությանը թողեք:
Խճանկարի ամեն մի քարն անհրաժեշտորեն սահմանված իր լավագույն տեղը կգտնի՝ ամբողջության մեջ կատարյալ մի օրինակ, որ մտահղացված է վարպետ Արվեստագետի կողմից:
Սակայն նրա գույները երկնքի ներկապնակից վերցրած երանգներն են, այնպես որ նայելով չեք կարող տեսնել ամբողջը, մինչև որ չանցնեք վարագույրից այն կողմ:
Ուստի քար առ քար մասը տեսեք, իսկ ամբողջությունը թողեք Մտահղացողին:
Դիտվել է՝ 1519

Մեկնաբանություններ