Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

«Ֆիֆթի-ֆիֆթիները»

«Ֆիֆթի-ֆիֆթիները»
04.05.2012 | 00:00

Հարգարժան Գելափը (Ադիբեկյանի ականջը խուլ) արձանագրել է, որ տասնմեկ մեծամասնական ընտրատարածքներ վիճարկելի են, և հայտնի չէ, թե ով կհաղթի այդ ընտրատարածքներում:

Մեր ունեցած տեղեկություններով` ֆիֆթի-ֆիֆթի վիճակ է հետևյալ ընտրատարածքներում` թիվ 10. ՀՀԿ-ն այստեղ ֆավորիտ է համարում Նուշիկյանին, ՀԱԿ-ը` Սուքիասյանին: ՀՀԿ-ում կարծում են` հիսուն տոկոսն արդեն իսկ Նուշիկյանն անցել է, ՀԱԿ-ը պնդում է` անհնար է:

Հաջորդը Մասիսի թիվ 16 ընտրատարածքն է. ՀՀԿ-ից պաշտպանվող Մուրադ Մուրադյանի և ԲՀԿ-ական Տիգրան Ստեփանյանի շանսերը նույնպես հավասար են: Հավասար են նաև թիվ 27-ում` Գուլոյան Մուրադի ու ՀՀԿ-ական Համլետ Հայրապետյանի շանսերը:

Բավականին հետաքրքիր իրավիճակ է թիվ 36-ում. այստեղ արդեն հավասար են թե՛ ԲՀԿ-ի, թե՛ ՀՀԿ-ի, թե՛ ՕԵԿ-ի շանսերը, ռեսպոնդենտները ենթադրում են, որ ինչպես այս, այնպես էլ թիվ 11, 12, 23, 41 ընտրատարածքներում կանցնեն ՕԵԿ-ական թեկնածուները:

Մինչև վերջերս ֆիֆթի-ֆիֆթի էր նաև վիճակը թիվ 34-ում, սակայն այսօր արդեն ՀՀԿ-ական Արման Սահակյանը խիստ նկատելիորեն առաջ է անցել իր մրցակից Մարտուն Գրիգորյանից:

Կարմեն Դավթյան

Դիտվել է՝ 931

Մեկնաբանություններ