«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Հենց հազարն ու տասը հազա՞րը պիտի էդքան նման լինեին

Հենց հազարն ու տասը հազա՞րը պիտի էդքան նման լինեին
22.10.2024 | 13:54

Չգիտեմ՝ քանի հոգի ա մինչև էսօր հազար դրամանոցի փոխարեն տասը հազարանոց տվել, բայց ես մի քանի անգամ փողը վճարելու պահին հանկարծ նկատել եմ, որ խառնել եմ, իսկ թե քանի անգամ չեմ նկատել ու տասը հազարանոց եմ տվել՝ չգիտեմ։ Նոր մի ազնիվ վաճառողուհի ժպտալով վերադարձրեց տասը հազարանոցն ու ասաց, որ խառնել եմ։

Հենց հազարն ու տասը հազա՞րը պիտի գույնով էդքան իրար նման լինեին, որ շաշանաս՝ իրար հետևից եկող զրոները հաշվելով, եթե, իհարկե, հիշես, որ պետք ա հաշվել։

Տեսնես՝ ո՞վ ա էս նոր դրամանիշների դիզայները, մտքին ի՞նչ ա եղել։ Ռուսն ասում ա՝ нарочно не придумаешь...

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 8516

Մեկնաբանություններ