Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Հիմա էս «ճամպրուկն ո՞ւր դնեն»

Հիմա էս «ճամպրուկն ո՞ւր դնեն»
11.05.2012 | 00:00

Արամ Զ. Սարգսյանի գործոնը ՀԱԿ-ում, թերևս, շատ ավելի հետաքրքիր նրբերանգներ է ստեղծում, քան այդ ընդդիմադիր շարժման բուն գործունեությունը: Բանն այն է, որ մինչ ընտրությունները տեսակետ էր հնչում, թե նա մտադիր է ընտրվելուց հետո չվերցնել մանդատը: Ի դեպ, այսօր նա հայտարարությամբ է հանդես գալու: Մեր տեղեկություններով, Արամ Սարգսյան-Լևոն Տեր-Պետրոսյան հակասությունը գնալով խորանում է և, ի վերջո, հանգեցնելու է ոչ միայն մանդատից հրաժարվելուն, այլև կոնգրեսից այս քաղաքական ուժի դուրս գալուն: Ասում են` Սարգսյանը կոնգրեսի առաջնորդին «չի ներում» իշխանությունների հետ համագործակցելու և նրանց սցենարով առաջ շարժվելու համար:

Հետաքրքիր զարգացում է սպասվում նաև ՀԱԿ-ի ցուցակի երկրորդ համարի՝ ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանի պարագայում: Մեր տեղեկություններով, Դեմիրճյանը մեծ ցանկություն ունի խորհրդարան գնալու, սակայն առաջին և երրորդ համարների դիրքորոշումը նրան անելանելի վիճակի մեջ է դրել: Հիմա՝ գնա՞ խորհրդարան ու հինգ տարի հանգիստ «չխոսի», թե՞ 2003-ին «հաղթած նախագահի» ստատուսը պահպանի:

Եվ, այսուհանդերձ, եթե հիշյալ քաղաքական դեմքերն ուզում են հանրության հիշողության մեջ մնալ որպես ընդդիմադիրի կեցվածքով ծանրակշիռ գործիչներ, հարկ է, որ հրաժարվեն մանդատներից, քանի որ դրանք, քաղաքական հեռանկարի առումով, ոչինչ չեն խոստանում նրանց: Եվ հետո, առանց այս դեմքերի էլ գործընկերները ԱԺ-ում կարող են ապահովել «կոնգրեսյան մթնոլորտը»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 758

Մեկնաբանություններ