Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ՀԺԱՄ-Ը ԿԻՆՏԵԳՐՎԻ ՀՀԿ-ԻՆ

ՀԺԱՄ-Ը ԿԻՆՏԵԳՐՎԻ ՀՀԿ-ԻՆ
16.03.2012 | 00:00

Երեկ ուշ երեկոյան Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը քաղխորհրդի նիստ էր հրավիրել` քննարկելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձևաչափի և ՀՀԿ-ի հետ միավորվելու գործընթաց սկսելու հարցը։ Ընդունվեց հետևյալ հայտարարությունը.
«Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն (ՀԺԱՄ) կուսակցությունը, 2001 թ. իր ստեղծման օրվանից Հայաստանի քաղաքական դաշտում զբաղեցրեց կենտրոնամետ դիրք: Մասնավորապես, հանդես գալով միջին խավի ձևավորման պահանջով, կուսակցությունն իր քաղաքական օրակարգի առաջնային խնդիրներից մեկը համարեց փոքր և միջին բիզնեսի համար բարենպաստ պայմանների ապահովումը: 2003 թ. խորհրդարանական ընտրություններում ՀԺԱՄ կուսակցության արձանագրած ցուցանիշները ցույց տվեցին կուսակցության ծրագրերի նկատմամբ հասարակության վստահությունը: 2008 թ. սկսած ՀԺԱՄ կուսակցությունն իր ծրագրային առաջնահերթությունների մեջ ներառեց երիտասարդության, գիտության և կրթության, գյուղատնտեսության հիմնախնդիրները` հանդես գալով վերջիններիս շահերի պաշտպանությամբ: Կուսակցությունը վստահ է, որ նշված փոփոխություններն անհրաժեշտ է իրականացնել աստիճանական բարեփոխումների ճանապարհով` ապահովելով պետության կայուն զարգացումը: Վերջինս բխում է ՀԺԱՄ կուսակցության կենտրոնամետ գաղափարախոսության բնույթից: ՀԺԱՄ կուսակցության ծրագրային դրույթների մի մասը վերջին տարիներին եղել է նաև Հայաստանի հանրապետական կուսակցության գործունեության հիմքում: ՀՀԿ կուսակցությունը ևս առաջնորդվում է աստիճանական բարեփոխումների հրամայականով` առաջնահերթ համարելով պետության կայուն զարգացումը:
Հաշվի առնելով վերոնշյալը` ՀԺԱՄ քաղաքական խորհուրդը որոշում է կայացնում` սկսել միավորման գործընթաց Հայաստանի հանրապետական կուսակցության հետ, միասնական ջանքերով վերոհիշյալ խնդիրների լուծման և առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար»:

Դիտվել է՝ 1045

Մեկնաբանություններ