Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ԼԵԶՈՒՆ ՈՍԿՈՐ ՉՈՒՆԻ

ԼԵԶՈՒՆ ՈՍԿՈՐ ՉՈՒՆԻ
16.09.2011 | 00:00

Այն, որ ԱԺ խոսնակն իր լեզվի ձեռը կրակն է ընկել, թերևս մի անգամ չէ, որ համոզվել է: Երբեմն տեղեկատվության առաջամարտիկի դերը ստանձնելով` Աբրահամյանը ժամանակից շուտ բաներ է ասում, որոնք իշխանության ու իր թիմակիցների համար ո՛չ տեղին են, ո՛չ ժամանակին: Վերջին թարմ օրինակն առնչվում է նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հրաժարականին: Նույնիսկ Կարապետյանը դեռ չի հստակեցրել` մնալո՞ւ է քաղաքականությունում, թե՞ զբաղվելու է տնտեսական գործունեությամբ (ամեն դեպքում, այդ մասին հրապարակային որևէ հայտարարություն նա անձամբ դեռ չի արել), Արգամիչը նրա փոխարեն շտապեց որոշել, որ նախկին պաշտոնյան տեղափոխվելու է տնտեսական դաշտ: «Կարեն Կարապետյանը նպատակահարմար գտավ իր եռանդը, ուժը, գիտելիքներն օգտագործել այլ բնագավառում: Նա շատ ակտիվ է եղել կուսակցությունում, ինչպես նաև իր պաշտոնում, նրա ուժերը պիտի օգտագործել քաղաքական դաշտում: Բայց ինքը որոշել է իր ուժերն օգտագործել տնտեսական դաշտում»,- Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկին «հրովարտակեց» խոսնակը:
Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ` այս հայտարարությունը բնավ էլ հաճելի չի եղել Կարեն Կարապետյանի համար, քանի որ վերջինս ոչ մեկին չի լիազորել իր անունից հայտարարություններ անելու: «Թե ապագայում ինչով կզբաղվի Կարեն Կարապետյանը, միայն նրա որոշելիքն է, որովհետև մինչև այսօր նրան ոչ մեկը չի պարտադրել զբաղվել քաղաքականությամբ կամ տնտեսությամբ: Ինքն է որոշել քաղաքականությամբ զբաղվել ու այդպես էլ արել է»,- փոխանցեց իշխանամերձ աղբյուրը: Մնում է պարոն Կարապետյանին հիշեցնել` վաղուց պետք է ծանոթ լինեիք ձեր «արտի բույսի» «խասիաթին»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1283

Մեկնաբանություններ