Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԴԻՐ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՄԵՋ, ՏԵՍ` ԱԶՆՎՈՒԹՅԱՆ ԻՆՉ ԱՍՏԻՃԱՆ ՈՒՆԻ

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԴԻՐ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼԻ ՄԵՋ, ՏԵՍ` ԱԶՆՎՈՒԹՅԱՆ ԻՆՉ ԱՍՏԻՃԱՆ ՈՒՆԻ
02.03.2012 | 00:00

Ժողովրդական ասացվածք կա. «Մարդուն պաշտոն տուր, տես` ով է»: Ժամանակակից պայմաններում սա կարելի է վերափոխել այսպես. «Կուսակցությանը դիր նախընտրական փուլի մեջ, տես` ազնվության ինչ աստիճան ունի»: Ահա այս տեսակետից, երբ նայում ենք ԲՀԿ նախընտրական գործունեությանը, տեսնում ենք, որ նախընտրական փուլում անտեսվում են բոլոր, նախկինում տարփողված նախաձեռնությունները, և ասպարեզում մնում են միայն շոուները և ԱԺ խցկվելու մարմաջ ունեցողների ճիգերը: Այսպես` անցյալ տարի «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի շրջանակներում ստեղծվեց մշակութային ֆոնդ` հարյուր միլիոն դրամի չափով, որով, համապատասխան հանձնաժողովի միջոցով, պիտի ֆինանսավորվեին ազգային մշակույթի զարգացմանը միտված ծրագրերը և նախաձեռնությունները: Վերջերս, առանց որևէ բացատրության, ԲՀԿ նախագահն այդ ֆոնդը փակեց: Այլ կերպ ասած, գործը, դեռ չսկսված, ավարտվեց: Թե որն է ֆոնդի փակման իրական պատճառը, թերևս գիտեն կուսակցության ներսում, սակայն դրսից տեսանելի պատճառը մեկն է` նախընտրական վերջնափուլում այլևս անիմաստ են մշակույթի զարգացմանն ուղղված «ավելորդ» ծախսերը: Մշակույթը, փողոցների ասֆալտի նման, կսպասի մինչև հաջորդ ընտրություններ:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1464

Մեկնաբանություններ