Այսօր Գնահատման և թեստավորման կենտրոնում տեղի կունենա ԳԹԿ-ի ներկայացուցիչների և ՀՀ պետական ու մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում ձևավորված ընդունող հանձնաժողովների պատասխանատու քարտուղարների հանդիպումը։ Հանդիպման ընթացքում կքննարկվի 2012 թ. բուհերում դիմորդների փաստաթղթերի ընդունման և հայտագրման գործընթացը:
Տեղեկացնենք, որ դիմորդների փաստաթղթերի ընդունումն ու մասնագիտությունների հայտագրումն իրականացվելու են սույն թվականի մայիսի 5-ից մինչև հունիսի 1-ը (ժամը 18:00) ընկած ժամանակահատվածում:
Հիշեցնենք, որ դիմորդը կարող է հայտագրել ՀՀ մեկ կամ մի քանի պետական և մասնավոր բուհերի՝ մինչև երկու անվճար և ութ վճարովի մասնագիտություններ:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություններից օգտվող դիմորդների փաստաթղթերի ընդունման եղանակը, ինչպես նաև փաստաթղթերի ընդունման և հայտագրման գործընթացին առնչվող այլ հարցեր:
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ