Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Գրիշին ասել են` «չէ՜»

Գրիշին ասել են` «չէ՜»
17.04.2012 | 00:00

Կուսակցությունից կուսակցություն թռչկոտող Բելաջոյի Գրիշը (թիվ 11 ընտրատարածք), ըստ Շենգավիթի մեր աղբյուրների, այնքան է անհանգստացած իր պարտությամբ, որ «նոու-հաուն» «նոու-հանունի» հետևից է «իրականացնում»:

Հիշենք, որ ՀՀԿ խմբակցության կարկառուն անդամ Գրիշան մինչ այդ ՕԵԿ «կարկառուն» էր, սակայն, երբ հրահանգ եղավ դուրս թռչելու ՕԵԿ-ից, այլ գործարարների թվում նա ևս խիստ սահուն դուրս սահեց ՕԵԿ-ից, և դա այն ժամանակ, երբ իրեն նույն 11 ընտրատարածքում 2003-ին, ըստ շենգավիթցիների, պատգամավոր էր դարձրել բազմաչարչար ՕԵԿ-ը։ Հիշենք` նույն ընտրատարածքից այսօր բավականին հետաքրքիր պասաժով պատգամավորության է գնում Հեղինե Բիշարյանը։ Շենգավիթցիներն ասում են` դա ՕԵԿ-ի «կալվածքն» է, որովհետև մինչ այդ էլ «երիտասարդ, լեզվանի, սիրուն տղա» Արթուրն էր երկու անգամ նույն այդ տարածքից պատգամավոր դարձել` 2003-ին իր տեղը զիջելով Բելաջոյին, որն արդեն 2007-ին ՀՀԿ էր գրվել` մի ուրիշ ձև, հիմա էլ ՀՀԿ-ից է դուրս եկել, ԲՀԿ է մտել, հետն էլ ուզում է շենգավիթցիներին ցույց տալ, որ ՀՀԿ-ն իր հետ է, նախագահն էլ հետը, ինչն այդպես չէ. Գրիշի այդ վերամարմնավորումներն ահավոր դուր չեն գալիս շենգավիթցիներին, որովհետև ամեն անգամ իրենք «մի ուրիշ»` մի նոր Գրիշի հետ են գործ ունենում։ Մի խոսքով, թե ում «մեկ հրահանգով» էր ՀՀԿ-ական ֆրակցիայի Գրիշը` ԲՀԿ-ական երկվությամբ նախորդ օրը նստել շենգավիթցիների կողքին` ունկնդրելու և ակնդրելու հարգարժան Վարդան Օսկանյանի մտային ճառագայթումները` իր հարազատ ՀՀԿ ֆրակցիային ու օրվա իշխանություններին «վերաբերող», շենգավիթցիք չասին` երևի մտածելով, որ Գրիշա Մարգարյանին թվում է, թե ԲՀԿ-ում հարցերն այսուհետ Օսկանյանն է լուծում, իր հարցն էլ երևի Օսկանյանը «լուծի», որովհետև այս անգամ Գրիշը հաստատ չի կարողանալու պատգամավոր դառնալ:

Ոչ այն պատճառով, որ Էդուարդ Մադաթյանը կանգնած է այս գործի գլխին և անպայման հաղթանակի է տանելու ՕԵԿ-ին (ի դեպ, ՕԵԿ-ն այստեղ առավել «վեսոմի» արգումենտներ էլ ունի, ինչի մասին ընտրությունների նախօրյակին տեղյակ կպահենք): Ոչ էլ այն պատճառով, որ Մասումյան Ռուբոն այլևս չկա, որ Գրիշին օգնի պատգամավոր դառնալու (էնտեղ էլ` թիվ 12 ընտրատարածքում, մեր լավ բարեկամ Լյովա Խաչատրյանի գործերը հեչ բանի նման չեն, նա պետք է պայքարի չորս ճակատով` ՕԵԿ-ի, Մասումյան Ռուբոյի, դատախազի ու շենգավիթցիների դեմ այն պարզ պատճառով, որ շենգավիթցի «թասիբիստները» ազգայնականորեն բարձրաձայնել են` ապարանցին ինչի՞ պիտի գա մեր Շենգավիթում պատգամավոր դառնա, թող գնա իր Ապարանում դառնա):

Գրիշայի հաջորդ «նոու-հաուն» նույնպես շատ «լավիկն» է եղել. նա դիմել է Շենգավիթի թաղային հեղինակություններին` իրեն «քաղաքականորեն» օժանդակելու, իր հետ լինելու, «հեղինակություններն» էլ ասել են` «չէ՜»:

Շատ պարզ պատճառով. Գրիշայի` նավից նավ թռչկոտումները, օսկանյանական «պասաժումները» իրենց դուր չեն գալիս. իրենք չեն կարող «թռչողի» պաշտպանել, զի վնաս է իրենց «հեղինակությանը»:

Կամեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 949

Մեկնաբանություններ