Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՂ ԼԻՆԻ»

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԱՎԵԼԻ ՀԱՆԴՈՒՐԺՈՂ ԼԻՆԻ»
20.12.2011 | 00:00

«Հանդուրժողական մթնոլորտ ասելով` նկատի չունեմ, որ չեն լինելու պոպուլիզմի, դեմագոգիայի դրսևորումներ։ Ակնկալում եմ, որ քաղաքական ուժերը կգնան ոչ թե անձնական վիրավորանքների, այլ քաղաքական պայքարի ճանապարհով։ Հնարավոր ամեն բան պետք է անենք, որ քաղաքական մրցապայքարն ընթանա բոլորի համար հավասար պայմաններում։ Շատ լավ գիտակցում ենք, որ ընդդիմությունը ստեղծված է քննադատելու համար, սակայն հասկանում ենք նաև, որ իշխանությունը պետք է ավելի հանդուրժող լինի»,- երեկ ամփոփելով տարին` նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` հընթացս անդրադառնալով նախընտրական զարգացումներին։ ՀՀԿ-ն դեռ չի քննարկել ընտրությունների վերաբերյալ որևէ հարց։ Կուսակցության համագումարը, հավանաբար, տեղի կունենա փետրվար-մարտ ամիսներին, որից հետո ընտրական ցուցակն ու թեկնածուները հայտնի կդառնան։
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ԲՀԿ հակասություններին, Շարմազանովը շեշտել է. «Կոալիցիան ասել է, որ պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ ԲՀԿ-ի հետ անհաղթահարելի հակասություններ չկան, լինում են աշխատանքային հակասություններ, բայց կոալիցիան միասնական է ու կատարում է հուշագրով նախանշված քայլերը»։
Ի դեպ, Սյունյաց մարզպետի և գործարար Սիլվա Համբարձումյանի գործի առնչությամբ ՀՀԿ խոսնակը չցանկացավ գնահատական տալ։ «Եթե հարված չի եղել, ի՞նչ գնահատական»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1300

Մեկնաբանություններ