Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ՀԱՄԱԶԳԱՅԻՆԸ ԾԱՌԱՅԵՑՆԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ՞Ն

ՀԱՄԱԶԳԱՅԻՆԸ ԾԱՌԱՅԵՑՆԵԼ ՍԵՓԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ՞Ն
07.10.2011 | 00:00

Մի քանի տարի է, ինչ մոսկվաբնակ պատմաբան Կարեն Միքայելյանին հանգիստ չի տալիս համահայկական կառույցի ստեղծման գաղափարը, մինչդեռ դրան հասնելու պատմաբանի բոլոր ջանքերը շարունակաբար ձախողվում են: Պատճառն անվստահությունն ու ներքին տարաձայնություններն են: Անվստահություն Կարեն Միքայելյանի անձի հանդեպ. ոմանք նրան նույնիսկ համարում են «Ռուսաստանի մարդը», որը Կրեմլի ցուցումով փորձում է Հայկական հարցը ծառայեցնել «մեծ եղբոր» շահերին: Իսկ տարաբնույթ հարցերի շուրջ տարաձայնություններն էլ ժամանակին պատճառ դարձան, որ Միքայելյանի հետ համագործակցությունից հրաժարվեն մի շարք անվանի մտավորականներ: Դեռ երկու տարի առաջ քանդվեց նաև Միքայելյան-Աբրահամյան տանդեմը: Ռուսաստանի հայերի միության նախագահը, պարզապես, հրաժարվեց պատմաբանին ֆինանսավորելուց, ու վերջինիս ազգափրկիչ ծրագրերը երկար ժամանակ մնացին չիրագործված: Միքայելյանի թիմակիցներն այս հարցում, իհարկե, մեղադրում են Արա Աբրահամյանին, նկատելով, թե վերջինիս հետաքրքրում են ոչ այնքան ազգային, որքան սեփական տնտեսական շահերը:
Իսկ այսօր արդեն Կարեն Միքայելյանի` Հայաստանում հայտնվելն ու ակտիվ աշխատանքներ ծավալելը փաստում են, որ գտնվել են Արա Աբրահամյանին փոխարինող ֆինանսավորման այլ աղբյուրներ:
Այս անգամ Միքայելյանը խիստ գործնական է տրամադրված. Երևան ժամանելու նպատակը հոկտեմբեր ամսվա առաջին տասնօրյակին ներկայացուցչական համաժողով կազմակերպելն է, ապա Փարիզում համագումար հրավիրելը: Ի դեպ, փարիզյան համագումարի օրը ևս որոշված է` նոյեմբերի 11-ին: Սակայն մոսկովյան պատմաբանի նպատակներն այսքանով չեն ավարտվում։ Վերջինս հավակնում է դառնալու ձևավորվելիք համահայկական կառույցի նախագահը. սեփական նախաձեռնությամբ պատվիրակների ընտրությունը մեկ նպատակ ունի` դյուրին դարձնել նախագահ ընտրվելու ճանապարհը, իսկ լեգիտիմությունը` քիչ շահարկելի:
Սպասենք զարգացումներին:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1084

Մեկնաբանություններ

­նե­րը»