«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«ՄԻԱՅՆՈՒԹՅԱՆ ՏԱՆԳՈՆ»` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«ՄԻԱՅՆՈՒԹՅԱՆ ՏԱՆԳՈՆ»` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
07.10.2011 | 00:00

Բրիտանական խորհրդի աջակցությամբ առաջին անգամ հայաստանյան բեմում ներկայացվելու է «Tango de Soledad» 10-րոպեանոց պարային բեմադրությունը` համեմված նոր, եռաչափ գրաֆիկայով: «Tango de Soledad»-ը («Միայնության տանգո») 5-րոպեանոց մենապար է, որը բեմադրել է բրիտանացի պարուսույց Բիլլի Քաուին, և ներկայացնում է բրիտանացի հայտնի պարուհի Էմի Հոլինգսոուրթը:
Պարային բեմադրությունը ներկայացվում է Երևանի պետական տիկնիկային թատրոնի բեմում, HighFest միջազգային թատերական փառատոնի շրջանակում:
Եռաչափ պատկերների շարքի շնորհիվ հնարավորություն է ընձեռվում դերասանի պրոյեկտված կերպարները էկրանից տեղափոխելու հանդիսատեսի տարածք` հանդիսատեսին հնարավորություն ընձեռելով զգալու իրեն դերասանի հետ միևնույն հարթությունում:
«Պարային այս ժանրն ինքնին նորարարություն է, մեզ մոտ այն ցուցադրվում է առաջին անգամ և, դատելով դռների մոտ գոյացած հերթից, մեծ հետաքրքրություն է առաջացրել հայ արվեստասերների շրջանում»,- մեզ հետ զրույցում ասաց բրիտանական խորհրդի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը` հույս հայտնելով, որ հայ երիտասարդ ստեղծագործողները, ոգեշնչվելով պլաստիկ ու զգացմունքային, փոքր-ինչ արտառոց այս բեմադրությունից, ձեռնամուխ կլինեն նմանատիպ ստեղծագործությունների ստեղծմանը:
«Միայնության տանգոն» ցուցադրվելու է մինչև հոկտեմբերի 8-ը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1011

Մեկնաբանություններ