Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Երեսփոխանի ակումբ

Երեսփոխանի ակումբ
29.08.2008 | 00:00

ՄԵԴՎԵԴԵՎԸ ՏՈՒԺԱԾ ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒ ՄԱՍԻՆ
(«ՄԻՄԻՆՈ» - 2008)

-Слушай, кто этот потерпевший? Откуда он взялся?
Такую личную неприязнь испытываю zк этому потерпевшему, что кушать не могу.
***
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՂԵՏ
Ըստ քաղաքագետների՝ նույնիսկ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչեցին, իսկ Ռոբերտը Սերժի անկախությունը մինչ օրս չի ճանաչում:
***
ՄՌԱՅԼ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ
Ըստ վերլուծաբանների՝ եթե Թոխմախի Մհերը դառնա պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, ապա պետական եկամուտները կթաղվեն Թոխմախի գերեզմանատանը:
***
ԱՌԱՋ, ՀԱՅԱՍՏԱՆ
Էս ինչ զուլում երկիր ա. Հայաստանի հավաքականը պետության տված 30 արծաթով 6 բրոնզ բերեց:
***
ՄԱՔՈՒՐ ԿԵՆՏՐՈՆ
Ըստ Եվրախորհրդի դիտորդների՝ մինչև հիմա այլընտրանքային ծառայության միայն Եհովայի վկաներին էին ուղարկում, իսկ հիմա նաև ոստիկաններին` Հյուսիսային պողոտան մաքրելու:
***
ԼԱՎ ՉԵՆ ՀԱՍԿԱՑԵԼ
Ըստ Սերժ Սարգսյանի՝ հարկայինը ոչ թե երեսով է շուռ եկել դեպի հարկատուները, այլ քիթ ու մռութով:
***
ՄԵՐ ՔՅԱՐԸ
Ըստ ՀՀ արտգործնախարարության՝ եթե Սաակաշվիլին մի քիչ էլ մնա Վրաստանի նախագահ, Հայաստանը Ռուսաստանի հետ ընդհանուր սահման կունենա:

Դիտվել է՝ 20757

Մեկնաբանություններ