ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

1000 ծառ` ՈՒրցաձորին

1000 ծառ`  ՈՒրցաձորին
08.05.2012 | 00:00

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի աջակցությամբ, «Երկրի օր» քարոզարշավի շրջանակներում, «Խոսրովի անտառ» արգելոցի հարևանությամբ գտնվող բուֆերային գոտու ծառազուրկ հատվածում ապրիլի 22-ին մեկնարկեցին անտառաստեղծման աշխատանքները: Մասնակցում էին միջազգային կազմակերպությունների, Հայաստանում տարբեր երկրների դեսպանությունների, հասարակական և պետական հաստատությունների, ՈՒրցաձոր համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, քարոզարշավի շրջանակում SMS-ների միջոցով ծառեր նվիրաբերած անհատներ, ՈՒրցաձորի «Արևորդի» էկոակումբի սաներ, «Կանաչ դպրոց» ծրագրի անդամ աշակերտներ, լրագրողներ, տեղաբնակներ:

Տնկվեցին ծառատունկի շրջանակներում նախատեսված 2000 ծառերից 1000-ը, որոնք հիմնականում նշենիներ, սոճիներ և ընկուզենիներ էին, իսկ մյուս մասը կտնկվի աշնանը:

«Բուֆերային գոտին չափազանց հարուստ բուսական և կենդանական աշխարհ ունի: Ծառատունկի հիմնական նպատակը տարածքի կենսաբազմազանության պահպանմանը նպաստելն է: Տնկվող ծառատեսակների ընտրությունը ևս իրականացվել է` հաշվի առնելով բուֆերային գոտում և հարակից անտառներում բնակվող թռչնատեսակների և կենդանատեսակների կենսապահանջները», -ասաց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն ՌՈՒԲԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:

Նրա խոսքերով, «Խոսրովի անտառ» արգելոցին կից նշված տարածքը, որը գտնվում է ՈՒրցաձոր համայնքում, պահպանվում է հիմնադրամի կողմից: Մասնավոր հատվածի կողմից կառավարվող և համակարգվող արգելոցի այս մոդելը առաջին և առայժմ միակ նախադեպն է Հարավային Կովկասում: Ծրագիրն իրականացվում է World Land Trust կազմակերպության աջակցությամբ:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 1634

Մեկնաբանություններ