Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ԼԱՎ ԱԽՊՈՐ ԱԽՊԵՐԸ

ԼԱՎ ԱԽՊՈՐ ԱԽՊԵՐԸ
24.02.2012 | 00:00

024 ընտրատարածքում, որն ընդգրկում է Մարտունու տարածաշրջանը՝ իր գյուղերով, այս ընտրություններում սպասվում է թեժ ընտրապայքար: Գործող պատգամավորը ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանն է, որը կրկին առաջադրվելու է:
«ԲԱՄՈ» ընկերության հայտնի սեփականատեր եղբայրներից մեկը ևս, ամենայն հավանականությամբ` Բորիս Մուրադյանը, ըստ մեր տեղեկությունների, ցանկանում է իր թեկնածությունն առաջադրել այս ընտրատարածքում: Ինչպես նշում են տեղի մեր աղբյուրները, վերջինս, իր և եղբայրների ֆինանսական կարողություններն աչքի առաջ ունենալով, շատ լուրջ է տրամադրված, բայց իշխանությունը, տվյալ պարագայում՝ ՀՀԿ-ն, աներեր է՝ խորհրդարանում կրկին լինելու է Հակոբ Հակոբյանը:
Ի դեպ, նախորդ ընտրություններում «ԲԱՄՈ» եղբայրների ֆինանսական «ջանքերի» գնով ու ԲՀԿ-ի համամասնական ցուցակով ԱԺ գործուղվեց նրանց փեսան՝ Վահագն Մախսուդյանը: Հետաքրքիր է, ինչո՞ւ այս անգամ էլ գործարար եղբայրները նույն կուսակցության «օգնությանը» չեն դիմում: «Նաջարյանը փոշմանել ա՞»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1170

Մեկնաբանություններ