ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ԱՆԱՀԻՏ ԱՍՏՎԱԾՈՒՀՈՒՆ` ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻ՞Ր

ԱՆԱՀԻՏ ԱՍՏՎԱԾՈՒՀՈՒՆ` ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻ՞Ր
21.02.2012 | 00:00

Վերջերս ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում առաջարկել էր ստորագրահավաք սկսել, դիմել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատուն` պահանջելով Հայաստանին վերադարձնել Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու հանրահայտ արձանի բեկորները` գլուխն ու ձեռքերը:
«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը մտահոգիչ է համարում այն, որ հանրահայտ արձանի մասունքները ներկայացված են հելլենիստական ընդհանուր բաժնում:
Լրագրողների հետ հանդիպմանը նա առաջարկել է բարձրացնել Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու բեկորներին հայկական անձնագիր տալու հարցը: «Պետք է մշակութային արժեքները նախ և առաջ աշխարհին ճանաչելի դարձնել, և այս առումով միայն Անահիտ աստվածուհու մասունքները չեն, որ պետք է մտահոգեն մեր կառավարությանը»,- ասել է նա:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1030

Մեկնաբանություններ