Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ԱՌԱՋԱՑԵԼ ԵՆ ՋՐՈՎ ԼՑՎԱԾ ՓՈՍԵՐ

ԱՌԱՋԱՑԵԼ ԵՆ ՋՐՈՎ ԼՑՎԱԾ ՓՈՍԵՐ
01.11.2011 | 00:00

Հոկտեմբերի 23-ի հզոր երկրաշարժից հետո վերջին երեք օրում Վանա լճի շրջակայքում տարօրինակ երևույթներ են նկատվում, որոնք խուճապ են առաջացրել բնակչության շրջանում: Դրանք, ամենայն հավանականությամբ, անընդհատ շարունակվող ցնցումների արդյունք են, տեղեկացնում է «Armweeklynews.am»-ը:
Վանա լճից ոչ հեռու գտնվող Չելեբիբաղ բնակավայրում ապրող մարդիկ նկատել են, որ տնամերձ այգիներում ու դաշտերում գիշերվա ընթացքում սկսել են առաջանալ ջրով լցված փոսեր: Բնակավայրի իմամն անմիջապես այդ մասին տեղեկացրել է արտակարգ իրավիճակների կենտրոնին, սակայն կենտրոնի աշխատակիցները համարել են, որ այդ դեպքերն ավելի շատ լրատվամիջոցներին կհետաքրքրեն: Իմամը հայտնել է, որ այդ անտարբերությունն ավելի մեծ խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում, քանի որ յուրաքանչյուր առավոտ ջրով լցված նոր փլվածքներ են հայտնաբերվում բնակավայրի ամենաանսպասելի տեղերում:
«ՈՒժեղ երկրաշարժերից հետո հայտնվում և անհետանում են ստորերկրյա ջրեր, աղբյուրներ, լճեր, բեկվածքներ են առաջանում»,- մեզ հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունների պետի տեղակալ ՆԻԿՈԼԱՅ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:
Թե կոնկրետ ինչ է կատարվում Վանի շրջակայքում, նա տեղյակ չէր, սակայն նշեց, որ բնական երևույթի մասին է խոսքը, և խուճապի մատնվելն անհիմն է։
Նշենք, որ հոկտեմբերի 23-ին Թուրքիայի Վան քաղաքի մոտակայքում տեղի ունեցած 7,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետցնցումները դեռ շարունակվում են: ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տվյալներով` հոկտեմբերի 30-ի ժամը 08.15-ի դրությամբ, հոկտեմբերի 23-ից ի վեր արձանագրվել է 3-5 մագնիտուդ հզորությամբ 870 հետցնցում:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1085

Մեկնաբանություններ