-
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության տասներեքերորդ տուրում այսօր կայացան վերջին երկու` «Միկա»-«Փյունիկ», «Շիրակ»-«Գանձասար» հանդիպումները: Առաջինում արդեն իններորդ րոպեին հաշվի մեջ առաջ անցան հյուրերը: Գոլի հեղինակ դարձավ Դավիթ Մինասյանը:
-
Ասում են, թե SOS ազդանշանը նշանակում է «Փրկեցեք մեր հոգիները», և աղետյալներն առաջին անգամ այդ ազդանշանը սկսել են տալ հենց այդ խնդրանքով` «Փրկեցեք մեր հոգիները»: Ոչ թե կյանքը, ոչ թե կարողությունը, այլ հենց` հոգիները: Արդյոք մենք առիթներ ունենու՞մ ենք մտորելու, թե ո՞ր պահին, ի՞նչ առիթներով են վտանգվում մեր հոգիները:
-
Ծանրամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունում այսօր մրցահարթակ ելան 77 և 85 կիլոգրամ քաշային կարգերը ներկայացնող ծանրորդները: Բացառիկ սուր մրցակցություն ծավալվեց մասնավորապես 77 կիլոգրամ քաշային կարգում, որտեղ անվիճելի էր սամաղարցի Անդրանիկ Կարապետյանի գերազանցությունը (320=150+170):
-
«Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցութային ծրագրում ներկայացված է 12 ֆիլմ: Փառատոնի այս անվանակարգին մասնակցելու համար ներկայացվել է մոտ 600 հայտ:
-
Հունիսի 16-ին (ժամը 16-16:30-ը), Լոռիում տեղացած կարկտից վնասվել են Ստեփանավան քաղաքի, Բերդ, Ամրակից և Լեջան գյուղերի պտղատու այգիները, ցանքատարածքներն ու խոտհարքները։
Ըստ ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության, վնասի չափերը ճշտվում են։
-
Սիրիայում շարունակվում են կառավարական ուժերի և ապստամբների բախումները։ Ընդդիմադիր ուժերի հաղորդմամբ՝ հունիսի 16-ին տեղի ունեցած մարտերի հետևանքով սպանվել է ավելի քան 70 մարդ։ Բախումների ու ռազմական գործողությունների մասին հաղորդումներ ստացվում են երկրի ամբողջ տարածքից։
-
Հունաստանում այսօր անցկացվում են խորհրդարանի կրկնակի ընտրություններ։ Պատգամավորական մանդատների համար պայքարում են 21 կուսակցությունների ներկայացուցիչներ։ Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով առավոտյան ժամը 6-ին և կփակվեն 18.00։
-
Եգիպտոսի խոշորագույն քաղաքական շարժման՝ «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչները քննադատել են խորհրդարանը լուծարելու մասին երկրի զինվորական իշխանության որոշումը և այն անվանել անօրինական։ Շարժման ներկայացուցիչները կարծում են, որ սահմանադրությունը զինվորական խորհրդին նման իրավունք չի վերապահում։
-
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, նախագահական ընտրություններից 32 օր առաջ, գրանցել է ինքնառաջադրված չորս թեկնածուներին` գործող նախագահ Բակո Սահակյանին, պաշտպանության նախկին փոխնախարար, պատգամավոր Վիտալի Բալասանյանին, գիտաշխատող Արկադի Սողոմոնյանին և թոշակառու, գործազուրկ Վալերի Խաչատրյանին:
-
2013 թ. նախագահական ընտրություններում իր թեկնածությունը առաջադրելու որոշում է կայացրել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, եթե, ինչպես նախկինում, արհեստական խոչընդոտներ չստեղծվեն: