-
Հունաստանում այսօր անցկացվում են խորհրդարանի կրկնակի ընտրություններ։ Պատգամավորական մանդատների համար պայքարում են 21 կուսակցությունների ներկայացուցիչներ։ Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով առավոտյան ժամը 6-ին և կփակվեն 18.00։
-
Եգիպտոսի խոշորագույն քաղաքական շարժման՝ «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչները քննադատել են խորհրդարանը լուծարելու մասին երկրի զինվորական իշխանության որոշումը և այն անվանել անօրինական։ Շարժման ներկայացուցիչները կարծում են, որ սահմանադրությունը զինվորական խորհրդին նման իրավունք չի վերապահում։
-
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, նախագահական ընտրություններից 32 օր առաջ, գրանցել է ինքնառաջադրված չորս թեկնածուներին` գործող նախագահ Բակո Սահակյանին, պաշտպանության նախկին փոխնախարար, պատգամավոր Վիտալի Բալասանյանին, գիտաշխատող Արկադի Սողոմոնյանին և թոշակառու, գործազուրկ Վալերի Խաչատրյանին:
-
2013 թ. նախագահական ընտրություններում իր թեկնածությունը առաջադրելու որոշում է կայացրել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, եթե, ինչպես նախկինում, արհեստական խոչընդոտներ չստեղծվեն:
-
Հունիսի 16-ին և 17-ին Եգիպտոսում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության օրերն են: Եգիպտացիները ընտրելու են «Մուսուլման եղբայր» Մուհամեդ Մուրսիի և նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկի միջև:
-
«Հիսուս»։ Հաճախ տվեք Իմ անունը։ Իմ անունով էր, որ Պետրոսը կաղ մարդուն հրամայեց, որ վեր կենա ու քայլի. «Նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով ոտքի կանգնիր ու քայլիր»։
«Հիսուս»։ Սիրով ու ջերմությամբ Իմ անունն արտասանելն իսկ հեռու է վանում ամեն մի չարիք։ Այս այն բառն է, որից զարհուրելով փախչում են չարության բոլոր ուժերը։
-
Չեխիա-Լեհաստան, Հունաստան-Ռուսաստան խաղերով ավարտվեցին խմբի երրորդ` եզրափակիչ խաղերը: Երկու հանդիպումում էլ գրանցվեց նույն` 1:0 հաշիվը: Երկու հանդիպումում էլ հաղթանակ տարան դաշտի պայմանական տերերը` դուրս գալով մեկ քառորդ եզրափակիչ:
-
Աշխարհի նախկին չեմպիոն Միխաիլ Տալի հուշամրցաշարի յոթերորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Նույնատիպ արդյունք է գրանցվել նաև Նակամուրա-Կառլսեն, Ռաջաբով-Կարուանա դիմակայություններում: Տոմաշևսկի-Մորոզևիչ պարտիայում վերջինս չկարողացավ դիմանալ իր համերկրացու փորձությանը:
-
Ծանրամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունում 50, 56 և 62 կիլոգրամ քաշային կարգերում այսօր որոշվել են տղաների մեջ հանրապետության չեմպիոնները: Գերազանց են հանդես եկել Գյումրիի պատվիրակները, ովքեր ոչ մի քաշային կարգում չեն զիջել առաջնության դափնիները:
-
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության տասներեքերորդ տուրում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում «Ուլիսը» ընդունել էր Դիլիջանի «Իմպուլսին»: Արդեն տասնյոթերորդ րոպեին Շոթա Զիքիայի ու Պատոյի խփած գոլերից հետո դիլիջանցիները պարտվում էին 0:2 հաշվով: Մինչև առաջին խաղակեսի ավարտ «Ուլիսը» հաշիվը դարձրեց խոշոր: