-
Հունիսի 12-ին Իսրայելի խորհրդարանի` Կնեսետի լիագումար նիստում հրապարակային քննարկում է կազմակերպվելու Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի վերաբերյալ:
-
Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ասիմ Մոլազադեն հայտարարել է, որ Իսրայելում ձևավորվել է բավականաչափ ուժեղ ադրբեջանական համայնք: Նա մասնակցել է ադրբեջանաիսրայելական «ԱդԻՍ» կազմակերպության վերջերս կայացած երկրորդ համագումարին:
-
Մի քանի օր է, որ մայրաքաղաքում համառորեն լուրեր են պտտվում, թե ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնեցնում են սպիտակ համարանիշներով տաքսիներ և տուգանում դեղին համարանիշ չունենալու պատճառով։
-
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին Երևանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Իմոն Գիլմորի հետ:
-
Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Տիգրան Սարգսյանին` Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:
-
Մեղրիի տարածաշրջանի Ալվանք, Շվանիձոր և Նռնաձոր գյուղերի տարածքներում վերջերս ի հայտ եկած մորեխները, որոնք 50-60 տոկոսով վնասել են համայնքային այգիների նոր հասունացող պտուղները, պայքարի համապատասխան միջոցներով առաջիկա 1-2 օրում կվնասազերծվեն:
-
Հունիսի 11-ին Վենեսուելայի նախագահ ՈՒգո Չավեսը գրանցվել է նախագահի թեկնածու: Նշենք, որ հոկտեմբերի 12-ին Վենեսուելայում տեղի են ունենալու նախագահական ընտրություններ: ՈՒգո Չավեսը Վենեսուելան ղեկավարում է 1999 թվականից:
-
Երեկ Աֆղանստանի հյուսիսային մասում տեղի ունեցած երկրաշարժից հետո մոտ 70 մարդ համարվում է անհետ կորած: Երկու հզոր երկրաշարժերից Աֆղանստանում տուժել են տասնյակ բնակավայրեր, սակայն ամենամեծ ավերածությունները եղել են Դարա Ազարա գյուղում:
-
«Եվրատեսիլ-2012» մրցույթի անցկացման օրերին Ադրբեջան է այցելել մոտ 10 հազար զբոսաշրջիկ` հայտնել է Ադրբեջանի զբոսաշրջության ասոցիացիայի ղեկավար Նահիդ Բաղիրովը:
-
Հունիսի 11-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Քննարկման առարկան վերջին շաբաթվա ընթացքում մարզին պատուհասած տարերային ու տեխնածին աղետների պատճառած վնասներն էին, կրթական, քաղաքաշինական հարցեր: