-
Թե ուզում ես տապակվել առանց թավայի և յուղի, և եթե սույն գործընթացը կարող է առողջարարական նշանակություն ունենալ (զորօրինակ կարող է բուժել թութքը, սնկային մղձավանջն ու քաղաքական դյուրահավատությունը), ապա շտապեք առաջին պատահած կանգառը՝ մայրաքաղաքի ցանկացած հատվածում, զովաշունչ Նորքում, բարեխառն Արաբկիրում կամ էլ տոթակեզ Չարբախում (բացառություն չեն Երևանի էլիտար կենտրոնն ու Նուբարաշենի աղբաբույր-մոլորված ճանապարհը):
-
Երևանի ռուսական արվեստի թանգարանում հունիսի 15-ին տեղի կունենա «Ծիրանի» մշակութային, երիտասարդական ՀԿ-ի և Երևանի ռուսական արվեստի թանգարանի նախաձեռնած «Հավիտենական արվեստ» դասախոսություն-ցուցադրությունը: Այս մասին տեղեկացնում են «Ծիրանի» ՀԿ-ից:
-
«Եվրո-2012»-ի խմբային փուլի շրջանակներում ՈՒկրաինայի ընտրանին հանդիպեց Շվեդիայի հավաքականի հետ: Խաղի հաշիվը բացվեց երկրորդ խաղակեսին միայն: Գոլ խփելու իր առիթը բաց չթողեց Զլատան Իբրահիմովիչը, ում խաղով է մեծապես պայմանավորված սկանդինավյան այս երկրի հավաքականի խաղի հաջողված կամ չհաջողված լինելը:
-
Քլինթոնն ու դիվերսիան միասին «եկան», միասին «գնացին»: Եթե Սիրիայում իրավիճակն այսքան լարված ու Ռուսաստան-Նահանգներ հարաբերություններն այսպես «վերաբեռնված» չլինեին, կարելի էր կարծել` գերտերությունները հայ-ադրբեջանական դիվերսիաների, շփման գծի «տաքացման» առնչությամբ ունեն այնպիսի «փակ» որոշում, ինչպիսին «կար» Վրաստանի, այն է` Օսիայի ու Աբխազիայի դեպքում:
-
Լյուքսեմբուրգի քաղաքացին երբեք չի խոսի լյուքսեմբուրգյան գորշության մասին, որ ներսից վարդագույն է, դրսից նույնիսկ գույն չունի:
-
...թե Գագիկ Ծառուկյանի հանդիպումը վարչապետի հետ, ինչպես նաև Վարդան Օսկանյանի հանդիպումը Հովիկ Աբրահամյանի հետ մշակված լոբբիստական դեմարշ են` «հայտնի ուժի» տակից նրանց դեպի ՀՀԿ քաշելու, ԲՀԿ-ում կադրային ուժային բալանսը փոխելու հօգուտ Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի:
-
Ռոբերտ Քոչարյանի իշխանության 10 տարիներին հայրենի ընդդիմության նախընտրած թեման իշխանության լեգիտիմության և Արևմուտքի կողմից ընդունված չլինելու փաստերը շահարկելն էր: Սերժ Սարգսյանի իշխանության օրոք էլ ընդդիմադիր ուժերը շատ են խոսել այս թեմաներով, սակայն խնդրո արծարծումն ավելի շատ իներցիոն բնույթ է կրել:
-
ՀՀԿ ԳՄ վերջին նիստը, որից հետո պետք է նաև քաղխորհրդի նիստ տեղի ունենար, տևել է շատ կարճ: Սերժ Սարգսյանը, ինչպես գիտեք, ներկայացրել էր Տիգրան Սարգսյանին, պատճառաբանել` ինչու նա կրկին վարչապետ նշանակվեց, հետն էլ հավելել էր, թե իդեալական վարչապետներ չեն լինում:
-
Դիվերսիաներով գլուխներս խառը մոռացանք թե՛ սպասվելիք նախարարական պորտֆելների, թե՛ բավականին նուրբ փաստի մասին, որ Քլինթոնը ոչ միայն իր հետ «բերեց ու տարավ» դիվերսիաները, այլև Րաֆֆի Հովհաննիսյանին:
-
Բավականին բուռն և ինքնատիպ ստացվեց ԲՀԿ-ի նոր խոսնակի նորամուտը: Նախ` Քլինթոնի, հետո` ՀՀ ոստիկանության մասով: