-
Հունիսի 12-ին` «Էրեբունի» թանգարանի հարակից հրապարակում կանցկացվի «Հացը լեռներում» տոնածիսական կերակրատեսակների փառատոնը, որն արդեն չորրորդ անգամ կազմակերպում է «Հայ խոհարարակական ավանդույթների զարգացման ու պահպանման» հասարակական կազմակերպությունը` Երևանի քաղաքապետարանի և երիտասարդ ազգագրագետների աջակցությամբ:
-
Ընդդիմադիր Սիրիական ազգային խորհուրդն այսօր Ստամբուլում հանդիպում է անցկացնում՝ փորձելով նոր առաջնորդ ընտրել։ Մայիսին հրաժարական էր տվել խորհրդի նախագահ Բուրհան Գալյունը, որը կազմակերպությունը ղեկավարում էր կազմավորումից՝ 2011թ. սեպտեմբերից ի վեր։
-
-
Վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ առ դեմ հանդիպումից հետո քաղաքական դաշտում լուրեր են պտտվում, թե բացի կառավարության նոր ծրագրի դրույթների քննարկումից, խոսվել է նաև Գագիկ Ծառուկյանի կողմից օլիմպիական կոմիտեն գլխավորելու մասին, և ոչ միայն:
-
Ավելի քան 17 մարդ է մահացել (այդ թվում՝ կանայք) Սիրիայի հարավում գտնվող Դերա քաղաքում տեղի ունեցած հրետանային ռմբակոծության հետևանքով։
-
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հունիսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել են հազարավոր կրակոցներ:
-
Գայլերի հարձակման դեպք է արձանագրվել նաև Սյունիքի Լոր համայնքում: Խորամանկ գիշատիչներին չի շփոթեցրել անգամ գյուղի լուսավորությունը. գայլերը գիշերվա ժամը 1-ի սահմաններում անարգել թափանցել են 77-ամյա Ռոզա Հովսեփյանի գոմն ու հոշոտել նրա 7 ոչխարները:
-
Ըստ Մելբուռնի համալսարանի մասնագետների, կանանց համար հեղուկի թույլատրելի չափաբաժինը օրական 2,8 լիտրն է, տղամարդկանց համար` 3,4-ը: Ընդ որում` նշված ծավալն իր մեջ ներառում է ոչ միայն մթերքների մեջ եղած հեղուկը, այլև տարատեսակ ըմպելիքները, ոչ թե սոսկ ջուրը:
-
Սեպտեմբերից Արագածոտնի մարզում կգործարկվի տարեկան 6 հազար տոննա հզորությամբ գինեհումքի վերամշակման` «Golden Grape Armas» ԲԲԸ-ը նոր գործարանը: Կառույցի շինարարությանը, որի համար ներդրվել է 6,6 մլրդ դրամ, իրականացվում է դեռևս 2010 թվականից: Նույն թվականին սարքավորումների ներկրման դիմաց կառավարությունը հետաձգել է ԱԱՀ վճարումները:
-
Սյունիքի մարզպետարանի կողմից ստեղծված հանձնաժողովը դիտարկել-հաշվարկել է Կապանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների հացահատիկային, բանջարանաբոստանային մշակաբույսերի ցանքերին, պտղատու տարածքներին վերջին օրերին տեղացած կարկտի պատճառած վնասները: Դրանք ներկայացվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարություն: