-
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Երևանյան պրեմիերաներ» արտամրցութային ծրագրում ընդգրկված են Վիկտոր Կոսակովսկու «Կեցցեն հակապատկերները», որը 2011-ի Վենետիկի կինոփառատոնի բացման ֆիլմն էր, Ագնեշկա Հոլանդի «Խավարում»-ը, որը 2012-ի «Օսկար»-ի հինգ նոմինանտներից էր, Քրիստիան Պետզոլդի «Բարբարա»-ն , որը 2012-ի Բեռլինի կինոփառատոնում արժանացավ «Արծաթե Արջ» մրցանակին:
-
Լեհ կինոռեժիսոր ԱԳՆԵՇԿԱ ՀՈԼԱՆԴԸ ներկայացված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Փարաջանովյան թալեր» մրցանակի:
Ինչպես նշեց փառատոնի ծրագրերի տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ, Ագնեշկա Հոլանդը ավարտել է ոչ թե լեհական հայտնի Լոձի դպրոցը, այլ սովորել է Պրահայում, ավելի շատ ինտերնացիոնալ ռեժիսոր է, կրում է, այսպես ասած, «չեխական գարնան» ազդեցությունը:
-
«Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում ներկայացվում են տարբեր միջազգային փառատոններում մրցանակների արժանացած տարվա լավագույն ֆիլմերը:
-
Հունիսի 1-ին Լեռնային Ղարաբաղի Հադրութի զորամասերից մեկում մահացել է Գյումրու զինկոմիսարիատից զորակոչված Սարո Սամվելյանը: Զինվորը, ով 10 օր առաջ էր արձակուրդից վերադարձել զորամաս, սոցիալապես ապահով ընտանիքից էր և բանակ էր զորակոչվել անցած աշնանը:
-
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը կոչ է արել սիրիական Հուլայում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ անցկացնել հետաքննություն։ Հունիսի 1-ին ընդունված բավականին խիստ բանաձևին Ժնևում հավանություն են տվել հանձնաժողովի կազմի մեջ մտնող 47 երկրներից 41-ը։ Որոշմանը դեմ են քվեարկել Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը, Կուբան։
-
Այսօր Կահիրեում դատարանը Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին դատապարտել է ցմահ ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել նախորդ տարի քաղաքացիական հուզումների ժամանակ ցուցարարների սպանության համար։
-
Տեր իմ և Աստված իմ. օրհնում ենք Քեզ, գովում ենք Քեզ և երկրպագում ենք Քեզ։ Արա այնպես, որ Քեզ նման լինենք։
Կամենո՞ւմ եք խմել այն բաժակից, որ Ես եմ խմում. տառապանքի ու հուսախաբության գինին։
-
Աշխարհում կա 43 միլիոն հարկադրված վերաբնակիչ: Նրանք ստիպված են եղել լքել իրենց տները և փրկվել փախուստով: ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերիշի զեկույցի համաձայն` նրանցից 26 միլիոնը ներքին տեղահանվածներ են:
-
Մայիսի 31-ին Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ համայնքի ավտոճանապարհից դուրս եկել և ձորն է ընկել քարահունջցի բանջարահավաքներին գյուղ տանող բեռնատարը:
Վթարի պատճառով զոհվել է Քարահունջի բնակչուհի, երեք երեխաների մայր` Նադեժդա Հակոբյանը: Մյուս 17 ուղեւորներից 11-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն:
-
Հունիսի 1-ին` խաղողի այգում աշխատելիս ադրբեջանական հենակետից արձակված կրակոցից աջ ազդրի միջանցիկ հրազենային վնասվածք է ստացել Տավուշի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ` 1960 թ. ծնված Վ. Մելքումյանը: