-
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջաթինդեր Չիմային:
-
Եվրոպական գրանդների շարքից Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականը ընկերական խաղ ունեցավ Սերբիայի ընտրանու հետ: Արդեն իսկ առաջին խաղակեսում, հինգ րոպե միջակայքով, ֆրանսիացիները երկու անգամ գրավել են մրցակցի դարպասը:
-
Մայիսի 31-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին ընկերական խաղում պարտվեց Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող Հունաստանի հավաքականին: Մերոնք կազմակերպված խաղով առանձնապես աչքի չեն ընկել, բավականին բարձր է եղել խաղային խոտանի տոկոսը:
-
Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, 100 և 200 մետրերում աշխարհի ուժեղագույն վազորդ Հուսեին Բոլտը Ադամանդե լիգայի Հռոմի փուլում ցույց է տվել ընթացիկ մրցաշրջանի լավագույն արդյունքը` 9,76 վայրկյան:
-
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Առինչը Վրաստանի վարչապետ Նիկո Գիլաուրիի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղագծի նախագիծը շատ կարևոր ծրագիր է, որն ամբողջ տարածաշրջանի զարգացման խթան կդառնա:
-
Ադրբեջանի քաղաքական ինովացիաների և տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի անարգել մուտքի Եվրամիության պահանջին` հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը ԵՄ-ի այդ քայլերի կարիքն ունեն իրենց ծրագրերի իրականացման համար, դա քաղաքական, տնտեսական, մարդասիրական օգնություն է Լեռնային Ղարաբաղի հայերին:
-
Ռուսաստանը պահանջարկված է իբրև միջնորդ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հաղթահարման գործում. այս կարծիքին է ԱՊՀ երկրների հետ հարաբերություններում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կոնստանտին Կոսաչյովը:
-
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը սույն թվականի մայիսից, ՀՀ առողջապահության նախարարության հետ կնքված պայմանագրի շրջանակներում, «ՁԻԱՀ-ի, մալարիայի և տուբերկուլյոզի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ, իրականացնում է «Միգրանտների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի նկատմամբ վերաբերմունքի փոփոխմանն ուղղված միջոցառումների իրականացում» ծրագիրը:
-
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը կհրավիրի արտահերթ նիստ` նվիրված սիրիական Հուլա քաղաքում տեղի ունեցած դեպքերին, որտեղ նախորդ շաբաթ ավելի քան 100 մարդ է սպանվել:
-
Սիրիայի իշխանությունները Հուլա քաղաքում տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը դրել են ապստամբների վրա: Ըստ իշխանությունների, ապստամբների նպատակը մեկն էր. հրահրել միջազգային հանրության միջամտությունը սիրիական հակամարտությանը: