ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 
  •  «MOTION TIME»-ային վրիպակներ

    «MOTION TIME»-ային վրիպակներ

    Հարգելի՛ գովազդատուներ: Եթե ցանկանում եք, որ ձեր կազմակերպություը գովազդվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություից բերված ավտոբուսների վրա, դիմեք մեզ:
  • Հեշտ ու հանգիստ, արագ ու թեթև

    Հեշտ ու հանգիստ, արագ ու թեթև

    Խոսքը Իսպանիայի ընտրանու հերթական ընկերականի մասին է:
    Այս անգամ Կորեայի ընտրանու հետ խաղի: Չորս գնդակ` Ֆերնանդո Տորեսի, Սանտի Կասորլայի, Ալվարո Նեգրեդոյի ու Խաբի Ալոնսոյի կատարմամբ:
  • Ձևավորվում են հինգերորդ գումարման Ազգային ժողովի ղեկավար մարմինները

    Ձևավորվում են հինգերորդ գումարման Ազգային ժողովի ղեկավար մարմինները

    Մայիսի 31-ին աշխատանքները կսկսի հինգերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը, որը կնախագահի տարիքով ավագ պատգամավորը` Մկրտիչ Մինասյանը:
    Պատգամավորները կընտրեն ԱԺ նախագահ, փոխնախագահներ, մշտական 12 հանձնաժողովների նախագահներ:
  • Գագիկ Բեգլարյանն էլ հրաժարական տվեց

    Գագիկ Բեգլարյանն էլ հրաժարական տվեց

    Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ այսօր, մայիսի 30–ին Երևան քաղաքի ավագանու անդամությունից հրաժարականի դիմում է ներկայացրել ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Գագիկ Բեգլարյանը։
  • Կասկածյալների մեջ են

    Կասկածյալների մեջ են

    Կապված պայմանավորված խաղերի հետ` ՈՒԵՖԱ-ն պատրաստվում է պատժել իտալական ակումբներին` մեկուսացնելով նրանց եվրագավաթների խաղարկություններից: Ամենամեծ կասկածները բաժին են հասնում «Լացիոյին» ու «Ուդինեզեին»: Կա և առաջին փաստացի տուժողը:
  • Իտալիայի հետ ուրիշ խաղ կլինի՞

    Իտալիայի հետ ուրիշ խաղ կլինի՞

    Եվրոպայի առաջնությանն ընդառաջ ընկերական խաղերի շարքից երկրորդ ոչ-ոքին արեց Ռուսաստանի ընտրանին: Այս անգամ` Լիտվայի հավաքականի հետ (0:0) ու Ուրուգվայի հետ խաղի համեմատությամբ բավական ցածր մակարդակի ֆուտբոլ խաղալով:
  • ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ու հանրապետության պահածոյագործները կնքեցին համագործակցության  հուշագիր

    ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ու հանրապետության պահածոյագործները կնքեցին համագործակցության հուշագիր

    ՀՀ գյուղատնտեսության նախարարության և հանրապետության պտուղբանջարեղենային պահածոների արտադրության ոլորտի ներկայացուցիչները այսօր կնքեցին համագործակցության հուշագիր: Այն նպատակաուղղված էր բուսաբուծության, պտուղբանջարեղենային պահածոների արտադրության ոլորտների հետագա գործունեության ապահովմանն ու բնականոն զարգացմանը:
  •  Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը կայցելի Բուդապեշտ և Բարսելոն

     Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը կայցելի Բուդապեշտ և Բարսելոն

    Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 31-ին կմեկնի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ? մասնակցելու միջազգային ամառային փառատոնի: Ավանդական այս փառատոնին մասնակցում են աշխարհի բազմաթիվ քաղաքների ներկայացուցիչներ:
  • ԲՀԿ-ի նորագիր պատգամավորները, նախարարական դասն ու մարզպետները

    ԲՀԿ-ի նորագիր պատգամավորները, նախարարական դասն ու մարզպետները

    ԲՀԿ-ի նորագիր պատգամավորներին «կանյաչնիում» ընդունելուց հետո ԲՀԿ-ի առաջնորդն ընդունել է ԲՀԿ-ի նախարարական դասին և մարզպետներին: Ամենածանրը եղել է Վայքի մարզպետ Սերգեյ Բագրատյանի տրամադրությունը, որի մասին մամուլում տեղեկություն կար, որ նա պատրաստ է վայր դնելու ԲՀԿ կուստոմսը և մնալու իր պաշտոնում: Ծառուկյանը վերջինիս ասել է` կողմորոշվիր. կամ էս կողմ, կամ էն կողմ: Հանդիպման ավարտին Սերգեյ Բագրատյանն ու Ծառուկյանը մնացել են երկուսով (ընդամենը` զրուցելու, համ էլ «կանյաչնիում» առյուծներ չկան, վանդակներ էլ):
  • Աշգաբադում հանդիպել են Տիգրան Սարգսյանն  ու Դմիտրի Մեդվեդևը

    Աշգաբադում հանդիպել են Տիգրան Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը

    Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում տեղի ունեցած ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում հանդիպել են ՀՀ և ՌԴ վարչապետներ Տիգրան Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը:
    «Ուրախ եմ Աշգաբադում ընթացող կառավարությունների ղեկավարների հանդիպման շրջանակում խոսել մեր երկկողմ հարաբերությունների մասին: Մեր օրակարգն ավանդական Է: Մենք կարող ենք քննարկել Ռուսաստանի և Հայաստանի միջև հումանիտար ու տնտեսական կապերի զարգացմանն առնչվող յուրաքանչյուր հարց: Ուրախ եմ մեր նոր հանդիպման և այդ հարցերի քննարկման հնարավորության համար»,-ասել է Մեդվեդևը:
    «Մենք Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններին հատուկ նշանակություն ենք տալիս,-իր հերթին ընդգծել է Տիգրան Սարգսյանը:- Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, առաջինը` տնտեսական բաղադրիչի առումով: Ռուսական ներդրումները մեր տնտեսության մեջ կազմում են 60 տոկոս, այսինքն, Ռուսաստանը բավականին առաջ է անցնում բոլոր այն երկրներից, որոնք ներդրումներ են կատարում Հայաստանում: Եվ մենք, իհարկե, շահագրգռված ենք այդ հարաբերությունների ամրապնդմամբ»: