Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 
  • Արմեն Երիցյանը չի հարվածել Արթուր Բաղդասարյանին

    Արմեն Երիցյանը չի հարվածել Արթուր Բաղդասարյանին

    Մամուլը տեղեկություն էր տարածել այն մասին, թե արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը բջջային հեռախոսով հարվածել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին, երբ վերջինս իր ներկայությամբ հայհոյել է Սերժ Սարգսյանին: Լուրի առնչությամբ նախարարը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Արթուր Բաղդասարյանն իմ վաղեմի բարեկամն ու կուսակցության ղեկավարն է , և մեր միջև նման բան լինել չէր կարող:
  • Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

    Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

    Հանրապետության տարածքում մայիսի 25-29-ը շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում` հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավարևելյան (2-7 մ/վրկ), ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում (18-23 մ/վրկ): Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
  •  ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը

    ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը

    Սիրելի հայրենակիցներ, քույրեր, եղբայրներ.
    «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 6-րդ համագումարում իմ և իմ թիմակիցների ելույթների առանցքը կազմում էր երկրում և ժողովրդի կյանքում էական փոփոխությունների անհրաժեշտության գաղափարը:
  • Արցախի ժողովուրդն ի վիճակի է հասնել իր նպատակին` համոզված է ֆրանսիացի սենատորը

    Արցախի ժողովուրդն ի վիճակի է հասնել իր նպատակին` համոզված է ֆրանսիացի սենատորը

    Միջազգային հանրությունը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ միաժամանակ չբացառելով նրա գոյությունը, ինչն իրավիճակը դարձնում է անորոշ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ֆրանսիայի Սենատի ֆինանսական հանձնաժողովի նախագահ Ֆիլիպ Մարինին, ով իր գործընկեր սենատորների հետ ճանաչողական այցով գտնվում է Լեռնային Ղարաբաղում։ «Ռեգնում» լրատվական գործակալության հաղորդմամբ, Մարինին նաև ընդգծել է, որ ԼՂՀ-ում 20-ամյա աշխատանքի շնորհիվ ստեղծվել են պայմաններ ժողովրդավարական ինստիտուտների հաստատման համար։
  • Ներկայացվեց Դավթաշենի նորանշանակ  համայնքապետը

    Ներկայացվեց Դավթաշենի նորանշանակ համայնքապետը

    Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայիսի 23-ին Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին:
    Համատեղ և արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով վարչական շրջանի նախկին ղեկավար Արթուր Գևորգյանին, որը մեծամասնական ընտրակարգով ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրվելով, դադարեցրել էր ղեկավարի ստանձնած լիազորությունները, Տարոն Մարգարյանը համոզմունք հայտնեց, որ հետագա գործունեությամբ ևս նա կշարունակի աջակցել համայնքային խնդիրների լուծմանը:
  •  Սյունիքում տեղացած կարկտից վնասվել է յոթ համայնք

    Սյունիքում տեղացած կարկտից վնասվել է յոթ համայնք

    Մայիսի 22-ին Սյունիքում տեղացած կարկտից վնասվել են Լեհվազ, Շվանիձոր, Վարդանիձոր, Շրվենանց, Նորաշենիկ, Ներքին Խոտանան գյուղերի և Կապան քաղաքի պտղատու այգիներն ու բանջարանաբոստանային ցանքատարածքները: Կարկտին հաջորդած սելավի պատճառով Շվանիձորում փլվել են երկու տուն, մի քանի գոմ, օժանդակ կառույցներ, այգիների հենապատեր, վտանգվել են առանձնատներ: Սելավների պատճառով շարքից դուրս է եկել նաև Շվանիձորի ոռոգման համակարգը: Ջրաբերուկներն ու տիղմը փակել են նշված գյուղի հիմնական ճանապարհները: Ներկայումս գործում է միայն գյուղն արտաքին աշխարհին կապող մայրուղին:
  •  Հիմնանորոգվելուց հետո բացվել է Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքը

    Հիմնանորոգվելուց հետո բացվել է Կապանի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքը

    «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը (հոգաբարձուների խորհրդի անդամներ, տեղական մարմինների ներկայացուցիչներ) մայիսի 22-ին հանդիսավորությամբ բացել է Կապանի հիվանդանոցի մանկական բաժանմունքը: Արարողությանը մասնակցել են Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը, վարչակազմի անդամներ, բուժաշխատողներ: Բացմանը ներկա են եղել նաև այդ նպատակով Հայաստան եկած, հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի ատենապետ Արմինե Կարապետին, փոխատենապետ Վեռնոն Հովսեփյանն ու մոտ մեկ տասնյակ բրիտանահայեր:
  •  Լոռիում և Շիրակում գայլերը մեծ թվով անասուններ են հոշոտել

    Լոռիում և Շիրակում գայլերը մեծ թվով անասուններ են հոշոտել

    Վերջին տարիներին Հայաստանի բարձրլեռնային տարածքներում ավելացել է գայլերի քանակը: Այնտեղ, ուր դրանք շատ են բազմացել (Արագածոտն, Լոռի, Շիրակ, Տավուշ), տուժել են ոչխարի հոտեր, նախիրներ: Վերջին դեպքն արձանագրվել է մայիսի 23-ին` Լոռու Արջուտ գյուղում, որտեղ գայլերը հոշոտել են համայնքի բնակչուհի Ռոզա Գասպարյանին պատկանող 26 գլուխ ոչխարը: Երկրորդ հարձակումը գրանցվել է դարձյալ նույն օրը Շիրակի մարզի Ջրառատ գյուղում, որտեղ գայլերը հոշոտել են Փայլակ Իսրայելյանի 42 գլուխ ոչխարի հոտը:
  • Առատություն

    Առատություն

    Աշխարհը այդպես էլ չի տեսնում ձեր ներաշխարհի մեջ կատարված փոփոխությունները: Տեղյակ չէ ձեր սրտացավերին ու նեղություններին, ձեր շահած պատերազմներին, հաղթանակներին ու դժվարություններին:
  •  Ընդունելություն և շնորհանդես Կաննի միջազգային կինոփառատոնում

    Ընդունելություն և շնորհանդես Կաննի միջազգային կինոփառատոնում

    «Ոսկե Ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը և վերջինիս շրջանակներում իրականացվող «Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) արևելյան համագործակցության ծրագիրը այս տարի ներկայացվեցին Կաննի կինոփառատոնի կինոշուկայում:
    Այս մասին տեղեկացնում են միջազգային կինոփառատոնի մամուլի ծառայությունից: