Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 
  • «Միայն բողոքում են, որ պատերազմի մասին չեն գրում, բայց դա անգիտություն է»

    «Միայն բողոքում են, որ պատերազմի մասին չեն գրում, բայց դա անգիտություն է»

    Երեկ գրողների միությունում տեղի ունեցավ Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված միջոցառում:
    «Մեր գրողները, ոմանք զենքով, ոմանք էլ գրիչը զենք դարձրած, միացան համաժողովրդական պայքարին: Այսօր ունենք հրաշալի առիթ օրվա խորհուրդը ծառայեցնելու հայ գրողի, հայ գրի, հայ գրականության ներկայությանը Արցախյան հերոսամարտին»,- ասաց ՀԳՄ նախագահ ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆԸ:
  •  Արեգակի օղակաձև խավարման ժամերին Հայաստանում գիշեր է լինելու

    Արեգակի օղակաձև խավարման ժամերին Հայաստանում գիշեր է լինելու

    Մայիսի 20-ին տեղի կունենա Արեգակի օղակաձև խավարում, որը տեսանելի կլինի Արևելյան Ասիայից, Չինաստանից, Ճապոնիայից, Խաղաղ օվկիանոսից, Արևմտյան ԱՄՆ-ից, Հյուսիսային Ամերիկայից: Ի տարբերություն լրիվ խավարման, լուսինը ծածկելու է Արեգակի սկավառակի հիմնական մասը` եզրերում թողնելով նեղ լուսավոր օղակ:
    Այս մասին տեղեկացրին Բյուրականի աստղադիտարանից:
  • Քաղաքական ուժերը Ծառուկյանի ելույթի մասին (տեսանյութը՝ «Ազատություն ռադիոկայան»-ի )
  •  «Ինձ բացակա կդնեք»

    «Ինձ բացակա կդնեք»

    Հովիկ Աբրահամյանի շուրջ «խմորումները» շարունակվում են: Չնայած այն պնդմանը, որ ինքն է լինելու սպասվելիք ու մեր «գլխին գալիք» ԱԺ նախագահը (Սերժ Սարգսյանն այս թեմայով ոչ մեկի հետ չի խոսում, ընդհուպ մինչև Հովհաննես Ա., վերջինս էլ «անգյուման», սարերով ու լայն դաշտերով արշավում է` մի բան իմանալու, մի լուր առնելու), այնուհանդերձ, անորոշությունը մաշում է մեր ապագա ԱԺ քաղաքական գործչին:
  •  «Տրանշ-1» և «Տրանշ-2» մայրուղիները կկառուցի իսպանական ընկերությունը

    «Տրանշ-1» և «Տրանշ-2» մայրուղիները կկառուցի իսպանական ընկերությունը

    «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով հայտարարված «Տրանշ-1» («Արարատ-Երևան», «Երևան-Աշտարակ») և «Տրանշ-2» («Աշտարակ-Թալին») 91,3 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների վերակառուցման ու բարելավման աշխատանքները, որոնք ֆինանսավորելու է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկը, իրականացնելու է իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս Ա» ընկերությունը։
  •  Օձունում  բացվել է ճանաչված վիրաբույժ Համլետ Թամազյանի կիսանդրին

    Օձունում բացվել է ճանաչված վիրաբույժ Համլետ Թամազյանի կիսանդրին

    Լոռու մարզի Օձուն գյուղում օրերս բացվել է ճանաչված վիրաբույժ, ԱԺ նախկին պատգամավոր Համլետ Թամազյանի կիսանդրին: Միաժամանակ նրա անունով են ակոչվել գյուղի բուժամբուլատորիան և գլխավոր փողոցներից մեկը: Այդ առիթով Օձունում կազմակերպվել է մեծ հանդիսություն, որին ներկա են եղել բազմաթիվ օձունցիներ, լոռեցիներ, հյուրեր Երևանից, հանրապետության այլ բնակավայրերից։
    «Համլետ Թամազյանը մեծ սեր ուներ իր հայրենի եզերքի և այնտեղ ապրող մարդկանց նկատմամբ:
  • Նորմա՜լ, սիրո՜ւն

    Նորմա՜լ, սիրո՜ւն

    Ճիշտ է, Սերժ Սարգսյանը «վճռական մենակի» կարգավիճակով է իրականացնում ՀՀԿ-ի նախընտրական քարոզարշավը, ինչն առանձին վերլուծության թեմա է, այնուհանդերձ, գնալ Արարատի մարզ` առանց մարզի «ասողի», համատեղությամբ շտաբի պետի, արդեն իսկ շատ բան է նշանակում:
  • Շիրակի  բարձրադիր գոտիներում սկսվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքները

    Շիրակի բարձրադիր գոտիներում սկսվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքները

    Աշոցքի (Շիրակի մարզ) տարածաշրջանի բարձրադիր գոտիներում գտնվող Մեծ և Փոքր Սեպասար, Թավշուտ, Կրասար համայնքներում սկսվել և շարունակվում են գարնան գյուղատնտեսական աշխատանքները:
  • Միայն թվեր

    Միայն թվեր

    Ապրիլին, մարտ ամսվա համեմատությամբ, հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1,4 տոկոս գնանկում` պայմանավորված բանջարեղենի, կարտոֆիլի, կենդանական, բուսական յուղերի և շաքարավազի գների նվազման հետ:
    ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում ապրիլին, 2011 թվականի նույն ամսվա համեմատությամբ, հանրապետությունում արձանագրված գնանկումը 7,6 տոկոս է, խառը կանաչեղենինը` 21,1, վարունգինը` 18,6, սմբուկինը` 11,6, սխտորինը` 7,6 տոկոս:
  • Եզան լեզուն` որպես դեղամիջոց

    Եզան լեզուն` որպես դեղամիջոց

    Եզան լեզու (նաև գաղտիկուր, ջղախոտ) կոչվող դեղաբույսը, որի 30 տարատեսակներն աճում են ՀՀ գրեթե բոլոր մարզերում, ժողովրդական բժշկության մեջ կիրառվել է անհիշելի ժամանակներից: Այն օգտագործվել է բրոնխիտների, թոքերի պալարախտի, կապույտ հազի, տարբեր բնույթի ջերմերի, աղեստամոքսային տրակտի մի շարք հիվանդությունների բուժման, կանխարգելման և մարսողության կարգավորման նպատակով: