Այս շաբաթ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» և ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունների միջև ընթացող բանակցություններին զուգընթաց որոշ լրատվամիջոցներում խոսվեց ավիաընկերության մենաշնորհային դիրքի մասին։ Իրո՞ք ազգային ավիափոխադրողը շուկայում մենաշնորհային դիրք ունի։ «Մենաշնորհի հարցը մենք ուսումնասիրում ենք սպառողների տեսանկյունից։ Այս դեպքում, երբ, օրինակ, Երևան-Մոսկվա-Երևան, կամ, ասենք, Երևան-Փարիզ-Երևան չվերթերն իրականացնում են այլ ընկերություններ նույնպես, ապա «Արմավիա» ընկերությունը չի կարող մենաշնորհ ունենալ շուկայում, քանի որ սպառողը, քաղաքացին այլընտրանք ունեն։ Մենաշնորհն այն է, երբ սպառողն այլընտրանք չի ունենում»,- մեզ հետ զրույցում ասաց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԸ։
Մարգարիտ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ