Տե՛ր, բևեռի՛ր մարմինս Քո երկյուղով ու պատվիրաններիդ սիրով և երկյուղածությամբ լսել և անձանձիր կատարել նրանցում հրամայվածները, մերկանալ մեղքերից ու այս կենցաղի ցանկություններից և պայծառանալ առաքինի վարքով:
Հրամայի՛ր, Տե՛ր, որ անդամալույծի պես առողջանամ, մի կողմ նետեմ ցավերիս անկողինը, Տիրոջ տանը շրջեմ Քո կամարարների հետ, և Աստծո գավթում ծաղկեմ ու չմեղանչեմ:
Ամերիկյան մամուլը նոր վարկածներ է հրապարակում ԿՀՎ տնօրեն Ռեդքլիֆի և Վատիկանի միջազգային հարցերով քարտուղար Փոլ Ռիչարդ Գալագերի՝ Մոսկվա կատարած անսպասելի այցի վերաբերյալ։ Երկու օր առաջ «Նյու Յորք Թայմս»-ը հոդված էր հրապարակել, որտեղ պնդվում էր, որ Ռեդքլիֆը և Գալագերը մեկնել էին Մոսկվա՝ համոզելու Ռուսաստանին զինադադար կնքել...