Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպել են Չինաստանում անցկացվող G20 գագաթնաժողովի շրջանակում` գրում է թուրքական t24.com.tr կայքը:
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, նա հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Սեպտեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ծանոթացման այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում սեպտեմբերի 2-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության, արցախահայության և արտերկրից ժամանած հյուրերի հետ Վերածննդի հրապարակից հանդիսավոր քայլերթով գնացին Ստեփանակերտի հուշահամալիր:
Սեպտեմբերի 1-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը կազմակերպել է պաշտոնական ընդունելություն ՝ նվիրված Արցախի Հանրապետության 25-ամյակին: ԼՂՀ նապագահն ընդունելության ժամանակ ասել է, որ Արցախի Հանրապետության հռչակումը կարևոր ու շրջադարձային իրադարձություն էր, որը նոր ու փառահեղ էջ բացեց մեր ժողովրդի պատմության մեջ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Գիտելիքի և դպրության օրվա առիթով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի նորակառույց շենքի և ռազմական համալսարանի զոհված շրջանավարտների հիշատակին նվիրված խաչքար-կոթողի բացման հանդիսավոր արարողությանը:
Գիտելիքի և դպրության օրը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընտանիքի անդամների հետ միասին առաջին դասարան է ուղեկցել որդուն՝ Մուշեղին: Երևանի թիվ 177 դպրոցը հերթական անգամ իր հյուրընկալ դռներն է բացել առաջին դասարանցիների առջև:
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Գիտելիքի, գրի և դպրութեան օրուայ առիթով Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք բերում դպրոցահասակ և ուսանող Մեր բոլոր զաւակներին, մանկավարժներին, դասախօսներին, կրթութեան բնագաւառի բոլոր պատասխանատուներին:
TRIPP նախագիծը, որը հայտնի է նաև «Զանգեզուրի միջանցք» անվամբ, առաջ է շարժվում։ Ստեղծվել է առանձին «TRIPP+» ներդրումային հիմնադրամ՝ 200 միլիոն դոլար կապիտալով, որը նախատեսված է տարածաշրջանում տարբեր տրանսպորտային նախագծերի ֆինանսավորման համար։ Ինչպես ասում են ռեժիմի ներկայացուցիչները, դա Հայաստանին բարգավաճում կբերի...