Որքան էլ պարադոքսալ է, Ցեղասպանության 100-րդ տարելիցը շատ քիչ` մեր կամքով, իսկ իրականում տիեզերաբանական ուրույն ցիկլով ազգ-էթնոսին տանում է այնտեղ, ուր էթնոսը վաղուց պետք է լիներ: Անչա՜փ «հետաքրքիր» գործընթացով: Դիտենք:
«Հիմնադիր խորհրդարան»-ը ներկայացրեց հռչակագիր՝ նոր որակի հայկական պետության ձևավորման և զարգացման մասին։ Հռչակագրում արձանագրվում է՝ «չեն իրագործվել Հայաստանի անկախության հռչակագրի և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հիմնական նպատակները», ուստի պետք է նախաձեռնել նոր որակի պետության ձևավորման գործընթաց։
Ամերիկացի ռեփեր Քանյե ՈՒեսթը, հավանաբար, ձանձրացել էր կնոջ՝ Քիմ Քարդաշյանի հետ Հայաստան կատարած ուղևորության ժամանակ միայն տեսարժան վայրերը դիտելուց, գրում է The Daily Mail-ը։
Ապրիլի 12-ի երեկոյան Երևան ժամանեց աշխարհահռչակ դիրիժոր և ջութակահար, հայ ժողովրդի մեծ բարեկամ Վլադիմիր Սպիվակովը։ Մաեստրոն այս օրերին Հայաստանում է՝ կիսելու հայ ժողովրդի վիշտը, իր ղեկավարած համերգներով ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Հավարտ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մատուցած պատարագի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը առանձնազրույց է ունեցել կաթոլիկ եկեղեցու քահանայապետի հետ և իր երախտագիտությունն է հայտնել պապին պատարագի համար:
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ապրիլի 12-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագին հայկական ծիրանափող հնչեց: Սա աննախադեպ էր ոչ միայն Սուրբ Պետրոսի տաճարում հնչելու, այլև ընդհանրապես պատարագի ընթացքում հնչելու առումով:
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ապրիլի 12-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագին, Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ:
Ի պատիվ պաշտոնական այցով Իտալիայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի՝ Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի անունից երեկ երեկոյան ընթրիք է տրվել: Ընթրիքի ժամանակ իր ելույթում Սերժ Սարգսյանն ասել է.
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը առավոտյան Սուրբ Պետրոսի տաճարում սուրբ պատարագի ժամանակ ցեղասպանություն բառն է օգտագործել 100 տարի առաջ օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային ջարդերի առնչությամբ։
Բեռլին կատարած երեկվա այցի ընթացքում, կանցլեր Մերցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ հուլիսի 12-14-ը Բաքվում տեղի է ունեցել ռուս և գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում, որի մասին ադրբեջանական կողմը տեղյակ չի եղել: Հանդիպումը վերաբերվել է Ուկրաինական պատերազմին...