-
06.11.2014|
12:30
ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 6-ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ՝ ներկա գտնվելու Մոսկվայում անցկացվող շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված գրոսմայստերական մրցաշարին, որ կազմակերպել են «Տաշիր գրուպ» ընկերությունը և Ռուսաստանի շախմատային ֆեդերացիան:
-
06.11.2014|
12:23
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահ է, որ իր կառավարությունը չի ձախողելու և չի կրկնելու Տիգրան Սարգսյանի ճակատագիրը՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում վարչապետն ընդգծեց, որ ընդդիմադիր գործիչների` բյուջեի քննարկումից հետո արված հայտարարությունները, թե այս կառավարությունն էլ է ձախողվելու, չեն համապատասխանում իրականությանը:
-
06.11.2014|
12:17
«Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունները միացվում են։ Ձևավորվելու է նոր տնտեսական ինտեգրման նախարարություն»,- կառավարության նիստի սկզբում ոմանց համար աչքալուսանք, իսկ ոմանց համար էլ դժբախտ լուր հայտնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
-
05.11.2014|
23:34
Մեկ տարի առաջ, նոյեմբերի 5-ին, Երևանի Ազատության հրապարակում Գայ Ֆոքսի միջազգային օրվա առթիվ Շանթ Հարությունյանի և նրա համախոհների կազմակերպած ակցիան ճակատագրական դարձավ նրանց համար: Նրանք դատապարտվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով («Խուլիգանություն») տարբեր պատժաչափերով և առայսօր գտնվում են կալանքի տակ:
-
05.11.2014|
15:56
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին:
-
05.11.2014|
14:59
Վաղը ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի կունենա «Եվրասիայի տեղեկատվական անվտանգության ապահովման արդիական խնդիրները» խորագրով սեմինար-քննարկում:
-
05.11.2014|
13:21
Բուրկինա Ֆասոյի զինվորականները փոխգնդապետ Իսահակ Զիդային առաջադրել են երկրի ժամանակավոր նախագահ:
-
05.11.2014|
13:20
«ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և բոլորը Սպիտակ տանը լավատես են ԱՄՆ-ի Կոնգրեսի և Սենատի ընտրությունների առումով»,- հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը:
-
04.11.2014|
17:00
Կովկասի մահմեդականների առաջնորդ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն ամռանը Լեռնային Ղարաբաղում ձերբակալված երկու ադրբեջանցի դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի ու Շահբազ Գուլիևի հարցը քննարկել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ:
-
04.11.2014|
12:33
Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ եկեղեցու սրահում գումարված Ֆրանսիայի Հայոց թեմի Թեմական պատգամավորական ժողովում նոր թեմակալ առաջնորդ է ընտրվել: