-
29.03.2014|
13:17
Իսպանացի պատմաբանները հաղորդել են, որ Լեոն քաղաքի բազիլիկում գտնվել է առասպելական սուրբ Գրաալը՝ գավաթը, որից Խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինի է խմել Հիսուսը և որի մեջ խաչելությունից հետո հավաքվել է նրա արյունը:
-
29.03.2014|
13:13
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն: Նա շրջել է աշխատակազմի ստորաբաժանումներում, հետաքրքրվել նախարարության ընթացիկ աշխատանքներով ու ծրագրերով, ծանոթացել գերատեսչության աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ։ Շրջայցից հետո նախագահը խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ:
-
28.03.2014|
16:02
Մարտի 28-ին Ֆրանսիան տեղափոխվել էր Երևանի պետական բժշկական համալսարան։ Բուհի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ֆրանսիական մշակույթի ցերեկույթ։ Իշխում էին ֆրանսիական կոլորիտը, երգն ու երաժշտությունը։ Ելույթ ունեցան «Մեդունի» էստրադային համույթը, այլ բուհերից ուսանողներ և հատուկ հյուր՝ Ավո Խալաթյանը:
-
28.03.2014|
13:48
«Արտգործնախարարը պետք հստակ ասի՝ ինչո՞ւ կողմ, ինչո՞ւ դեմ, ինչո՞ւ ձեռնպահ: Այդ հակասությունն արդեն լրջություն չէ»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը`անդրադառնալով ՈՒկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևին:
-
28.03.2014|
13:47
Այսօր «Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները և դրանց արտացոլումը Հայաստանի ներքաղաքական կյանքում» սեմինարի ժամանակ գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը հայտարարեց, որ ինքը չի խորշում հայտարարել իր՝ արևմտամետ դիրքորոշման մասին: Նա նկատեց, որ այսօր ունենք հրաշալի երիտասարդություն, որոնք անցել են 2008-ով:
-
28.03.2014|
13:09
Այսօր «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի կազմակերպած «Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները և դրանց արտացոլումը Հայաստանի ներքաղաքական կյանքում» սեմինարի ժամանակ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, որ Եվրամիության հետ հարաբերություններին վերաբերող բանավեճերին հիմնականում մասնակցում են փորձագիտական, քաղաքացիական շրջանակների ներկայացուցիչներ, իսկ քաղաքական ուժերը ձեռնպահ են մնում դրանցից: Այդ իսկ պատճառով էլ իրենք նախաձեռնել են քննարկման հրավիրել քաղաքական գործիչների:
-
28.03.2014|
11:34
«Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն այս տարի նվիրված էր ժողովրդական արտիստ, անվանի ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանի ծննդյան 90-ամյակին:
-
28.03.2014|
11:19
Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հավանություն տվեց ՈՒկրաինայի հարցով բանաձևին, որը ճանաչում է այդ երկրի տարածքային ամբողջականությունն ու անօրինական համարում Ղրիմում մարտի 16-ի հանրաքվեն։
-
27.03.2014|
18:05
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են, որ վաղը` մարտի 28-ին, ժամը 13.00-ին, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը կմասնակցի «Կլարա Բարտոն. նաև մեր հրեշտակը» գրքի շնորհանդեսին և հանճարեղ հայ դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի հետ միասին կընթերցի գիրքը՝ Երևանի դպրոցների քառասուն աշակերտների համար:
-
27.03.2014|
14:55
Այսօր ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և նրա տասնչորս ընկերների հրավիրած մամուլի ասուլիսում քաղբանտարկյալ Միսակ Առաքելյանի փաստաբան Հովհաննես Քոչարյանը մտավախություն հայտնեց, որ առաջիկայում շատ հնարավոր է, որ քաղբանտարկյալներին առաջադրվեն նոր մեղադրանքներ: