-
18.03.2014|
12:42
Մշակույթի նախարարությունը հայտնում է, որ Արտաշես Հովհաննիսյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա մարտի 18-ին, ժամը 12:00-14:00, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում:
-
18.03.2014|
12:40
Այսօր, մարտի 18-ի գիշերը «Նաիրի» բժշկական կենտրոնում ծանր հիվանդությունից հետո վախճանվել է քանդակագործ, ժողովրդական նկարիչ Արա Շիրազը: Արա Շիրազը ծնվել է 1941-ի հունիսի 8-ին, Երևանում: Հովհաննես Շիրազի և Սիլվա Կապուտիկյանի որդին էր:
-
17.03.2014|
22:40
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է, որ միջազգային հանրությունը երբեք չի ճանաչելու ՈՒկրաինայից անջատվելու և Ռուսաստանին միանալու Ղրիմի հանրաքվեի արդյունքները:
-
17.03.2014|
17:26
Մարտի 18-20 Երևանում տեղի կունենա «XXI-րդ դարի Եվրասիան` խնդիրներ և հեռանկարներ» միջազգային կոնֆերանսը: Միջոցառումը կազմակերպվել է ԱՊՀ երկրների երիտասարդական միության կողմից` Անդրանիկ Նիկողոսյանի աջակցությամբ և Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատի օժանդակությամբ:
-
17.03.2014|
11:52
Մալազիայի ավիաուղիների MH370 չվերթի՝ մեկ շաբաթ տևած որոնման աշխատանքները շաբաթ օրը նոր շրջադարձ ունեցան, երբ պարզվեց, որ ինքնաթիռի հաղորդակցական համակարգերն անջատվել են ձեռքով և օդանավը միտումնավոր շեղվել է ուղուց: Մասնագետները քննարկում են մի քանի հնարավոր սցենարներ, գրում է Business Insider-ը:
-
17.03.2014|
11:43
Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածքում անցկացվում է հանրաքվե, որտեղ թերակղզու բնակիչները կկատարեն իրենց ընտրությունը՝ երկրի կարգավիճակի վերաբերյալ։ Հանրաքվեի է դրված երկու հարց. «Դուք կո՞ղմ եք Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորմանը Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի իրավունքներով» և «Դուք կո՞ղմ եք 1992 թվականի Ղրիմի Հանրապետության սահմանադրության գործողության վերականգմանը և որպես ՈՒկրաինայի մաս Ղրիմի կարգավիճակին»:
-
-
16.03.2014|
13:07
Այսօր մոտ 1,5 միլիոն մարդ Ղրիմում պետք է ընտրություն կատարի Ղրիմի հետագա կարգավիճակի երկու տարբերակների միջև. միանալ ՌԴ-ին կամ մնալ ՈՒկրաինայի կազմում` ինքնավարության ավելի լայն պայմաններով: Ենթադրվում է, որ բնակչության մեծամասնությունը կողմ կքվեարկի ՌԴ-ին միանալու օգտին:
-
14.03.2014|
19:48
Քիչ առաջ համացանցում տարածվեց տեղեկատվություն, որ «Ժամանակ» և «Հայկական ժամանակ» օրաթերթերի խմբագրությունների դիմաց ինչ-որ անհայտ անձինք կազմակերպել են ցույցեր` վանկարկելով «դհոլներ»: Ցուցարարների այդ ակցիան լուսաբանել են «Կենտրոն» հեռուստաընկերության աշխատակիցները:
-
14.03.2014|
13:06
Մարտի 13-ը հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի ծննդյան օրն է: Եվ այդ առիթով ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության երիտասարդական խորհուրդը, Գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքը և ՀԵՀ Շիրակի մարզային կենտրոնը կազմակերպել էին այց Գյումրու քաղաքային զբոսայգում տեղադրված Ե. Չարենցի կիսանդրու մոտ` ծաղիկներ դնելու և իրենց հարգանքի տուրքը մատուցելու հայ մեծ բանաստեղծին: