Բարի լույս:
Բոլորս էլ գիտենք, որ այսօրը երեկվա շարունակությունն է:
Թե՞ դեռ մեզնից մեկը միամտաբար կարծում է, որ բացվող օրվա հետ կարող է իր կյանքը լրիվ փոխել, նորից սկսել: Չհավատա՛ք:
Ալիևը հայտարարում է՝ Հայկական ԱԷԿ-ը պետք է շահագործումից հանվի։
Դրանից հետո Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացումն էապես մեծացնելու է էլեկտրաէներգիայի պահանջարկը։ Այն աստիճան, որ կարող է անգամ էլեկտրաէներգիայի պակասորդ առաջանալ...