-
24.03.2017|
11:09
Ես ու դու միասին ոչ մի լուսանկար այդպես էլ չունեցանք, ու դրա բացատրությունը դու էիր հումորով տալիս՝ «Ես քեզ եմ նկարել, դու՝ ինձ - ո՞նց կունենանք»:
-
24.03.2017|
11:00
«Իրատեսի» հյուրը ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի տեղակալ, Մովսես Խորենացու մեդալակիր ՍՏԵՓԱՆ ԶԱՔԱՐՅԱՆՆ է:
-
24.03.2017|
10:40
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 18-րդ շրջանը կմեկնարկի մարտի 26-ին` լեգենդար ջութակահար, կրկնակի «Գրեմմի» մրցանակակիր Պինկաս Ցուկերմանի ելույթով: Փառատոնի շրջանակում, համերգային բազմապիսի ծրագրերից զատ, տեղի կունենան նաև վարպետության դասընթացներ` Բյուրականի ակադեմիայում, և համերգներ` մարզերում: Փառատոնային տարին կեզրափակի հանճարեղ դաշնակահար, հայ ազգի մեծ բարեկամ Եվգենի Կիսինի մենահամերգը:
-
23.03.2017|
21:48
Հայաստանում առաջին անգամ մեկնարկում է «Music Drive» եռօրյա միջազգային փառատոնը, որի նախաձեռնողը և կազմակերպիչն են ՀՀ մշակույթի նախարարությունը և «Ռոք ասոցիացիան»:
-
22.03.2017|
14:53
Այսօր, ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ կունենա աշխարհահռչակ իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին: Ծրագրում կհնչեն Ռոբերտո Մոլինելլիի, էնիո Մորիկոնեի և Աստոր Պիացոլլայի ստեղծագործությունները: Երեկոյի ընթացքում հանդես կգա նաև դաշնակահար Բասինիա Շուլմանը (Ռուսաստան):
-
21.03.2017|
20:15
Մարտի 22-ին, ժամը 19:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ կունենա աշխարհահռչակ իտալացի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին: Տեղեկացնում են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանրային կապերի բաժնից:
-
21.03.2017|
12:45
Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում մարտի 25-ին կկայանա Մհեր Մկրտչյանի հեղինակած «Փշրված պատրանքի մի գիշեր» ներկայացման պրեմիերան: Պիեսի գործողությունները տեղի են ունենում հյուրանոցի մի համարում, որտեղ գյխավոր հերոսներ, պրոդյուսեր Արթուրը և Մերին իրենց ամուսնական առաջին գիշերն են վայելում:
-
21.03.2017|
11:53
Մարտի 28-ին ստեղծագործական «Loft Out- դեպի «Զանգակ» հրատարակչությունը» ծրագրի շրջանակում հնարավորություն է ընձեռվում ծանոթանալու գրքի հրատարակման փուլերին և տպագրական ընթացքին, գրահրատարակչական ոլորտի առանձնահատկություններին:
-
19.03.2017|
11:40
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ մարտի 17-ին, 75 տարեկանում, կյանքից հեռացել է գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Հակոբի Գրիգորյանը: Անատոլի Գրիգորյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:
-
17.03.2017|
12:17
Հովհաննես Թումանյանի թանգարանի ցուցասրահում բացվել է «Տոլստոյը կյանքում» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը, որը կգործի մինչև ապրիլի 25-ը:
Այս ցուցահանդեսը պատմում է Լ. Ն. Տոլստոյի կյանքի կարևոր իրադարձությունների, զբաղմունքների, ընտանիքի և շրջապատի ամենատարբեր մարդկանց հետ ունեցած հարաբերությունների և շփումների մասին, որոնք դարձել են գրողի ստեղծագործական մտքի շարժառիթը: