Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
20.07.2012 | 02:23

Տե՛ր, սերնդից սերունդ մեր ապավենը եղար։ Դու կայիր, երբ դեռ չէին հաստատվել լեռները, և չէին ստեղծվել երկիրն ու ողջ տիեզերքը, հավիտենությունից մինչև հավիտենություն։ Մարդուն մի՛ մատնիր տառապանքի, քանզի ասացիր. «Մարդկա՛նց որդիներ, վերադարձե՛ք ինձ»։ Հազար տարին Տիրոջ աչքում երեկվա օրվա պես է, որ անցավ, կամ գիշերվա մի պահի պես։ Նրանց տարիները տառապալից պիտի լինեն. առավոտյան խոտի պես պիտի բուսնեն, առավոտյան խոտի պես պիտի դալարեն ու ծաղկեն. երեկոյան պիտի թոռոմեն, չորանան ու ընկնեն։
Սաղմոսներ 89.1-6

Դիտվել է՝ 4358

Մեկնաբանություններ