ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Այսօր ՀՀ և ԼՂՀ միացյալ քարտեզի օրն է

Այսօր ՀՀ և ԼՂՀ միացյալ քարտեզի օրն է
03.09.2012 | 01:31

Սեպտեմբերի 3-ը Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միացյալ քարտեզի օրն է: Մեկ տարի առաջ այս օրը որոշեցին նշել մի խումբ հասարակական կազմակերպություններ:
«Կարող է տարօրինակ թվալ, թե ինչ կարիք կա նշել «միացյալ» կամ «ճիշտ քարտեզի օր», սակայն հայոց պետականության ճիշտ սահմանները չճանաչելը, ցավոք, համատարած երևույթ է Հայաստանում։ Գործողության նպատակը հայության, նախ և առաջ երիտասարդության իրազեկումն է, ՀՀ և ԼՂՀ իրական սահմանների մասին հիշեցնելն է, քանի որ շատերի ուղեղներում այսօր էլ դաջված է վաղուց արդեն գոյություն չունեցող՝ ԽՍՀՄ փլուզման հետ պատմության գիրկն անցած սահմաններով Հայկական ԽՍՀ՝ «բարակ վզով օրիորդի» և ԼՂԻՄ ուրվագիծը»,- ասված էր նրանց տարածած հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 15084

Մեկնաբանություններ