ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Ահաբեկչությունները Սիրիայում շարունակվում են

Ահաբեկչությունները Սիրիայում շարունակվում են
06.11.2012 | 12:35

Կանայք և երեխաներ են դարձել Դամասկոսում տեղի ունեցած հերթական ահաբեկչության զոհը։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երեկ մայրաքաղաքի Մեզա Ջեբել արևմտյան շրջանում պայթեցվել է ականապատ ավտոմեքենա։ Պայթուցիկը գործի է դրվել այն պահին, երբ աշակերտները ծնողների հետ վերադառնում էին դպրոցից։ Մահացել է 11 մարդ, ևս 50-ը ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Ահաբեկչությունն իրականացվել քաղաքի այն հատվածում, որտեղ բնակվում են կառավարության համախոհները։
Դամասկոսի բնակիչները երեկ հրավիրված հանրահավաքում հայտարարել են, որ սաուդյան փողերով վարձված զինված ծայրահեղականներն իրենց չարագործություններով չեն կարող կոտրել սիրիական ժողովրդի կամքը և ջլատել երկիրը մասնատելու դեմ ուղված իրենց պայքարը։

Դիտվել է՝ 2653

Մեկնաբանություններ